Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անցողիկ, իր մեջ առանձնակի մտքեր եւ բնութագրումներ չպարունակող տեղերում, իսկ այդ տեղերում պետք է զգուշանալ, որպեսզի չափազանց փայլուն ոճը չմթագնի մտքերը, չվնասի բնավորության ցայտունությանը»69։ Սրանք ոճագիտության խնդիրներ են։ Ոճագիտություն, որ շարունակ համագործակցում է գրականագիտությանը։ Այս «համագրական ոճագիտությունը» կարող է դառնալ գրականագիտության, լեզվաբանության աոանձին եւ կարեւոր մեթոդներից մեկը։ Սովորաբար ոճագիտությամբ հիմնականում զբաղվում են լեզվաբանները, մեզանում՝ հատկապես։ Լեզվաբանների այս բուռն հետաքրքրությունը անպայման գնահատելի է։ Սակայն նրանց մեթոդական ուղղափառ մոտեցումը, բոլոր դեպքերում, արգասաբեր չէ։ Խնդիրը սահմանափակվում է գրողի՝ քերականական կանոններից շեղվելու ու չշեղվելու շրջանակներով։ Սա կարելի է համարել վիճակագրական ոճագիտություն, որը համարյա չի շոշափում գրական ստեղծագործության արժեքայնության խնդիրը։ Մերժելի է նաեւ մյուս ծայրահեղությունը, որ դբսեւորվամ է գրականագիտության մեջ։ Գրական երկի արժեքայնությունը ներկայացվում է աոանց նրա հիմնական միջոցի՝ լեզվի եւ ոճի մասին խոսելու։ Համակարգման այս արգասաբեր մեթոդի մասին ժամանակին խոսել է ճանաչված լեզվաբան Վ․Վինոգրադովը70։ Ոճագիտությանը, ըստ ուսումնասիրության մեթոդի բազմախնդիր է։ Սակայն մոտեցման բոլոր արդյունքները դրսեարվում են երկու խմբավորումների մեջ՝ փակ եւ բաց համեմատական։ Առաջին խմբին են պատկանում այն ոաումնասիրությունները, որոնք սահմանափակվում են լեզվաոճական մեկ կոնկրետ համակարգի ուսումնասիրության շրջանակներում։ Երկրորդի համար ելակետը տարբեր համակարգերի նմանությունների ու տարբերությունների ուսումնասիրությունն է։ Երկու դեպքում էլ պայմանը մասնագետի լեգվաբան-գրականագետ լինելն է։

8. ՊԱՏՈՒՄԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՈՃԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Պատումի հարցերին անդրադառնալիս գրականագիտությանը նախ եւ առաջ ուշադրության է դարձնում էպիկական բնույթի ստեղծագործություններին։ Պատումն այստեղ բանարվեստային հիմնարար հատկանիշի դերում է։ Գեղարվեստական պատումը կենդանի, բանավոր խոսքի ժառանգորդն է։ Կյանքում, թե գրականության մեջ պատմողների խոսքը ոճային ընդգծված տարբերության ունի։ Խոսքը հաճելի, ունկնդրելի է դաոնում այն ժամանակ, երբ ասելիքի բովանդակությունից 165 ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ