Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հատկությանը։ Որպես օրենք, վերջիններս գեղարվեստական պատումի մեջ կարող են հանդես բերվել եւ ուղղակի եւ անուղղակի ձեւով՝ ակնկալելով այն պայմանը, որ այս ծառայողական, պաշտոնական փաստաթղթերը չօտարվեն ընդհանուր պատումից, այլ ներկայանան իբրեւ համընդհանուր պատումի օրգանական մասը։

9. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՁԵՎ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարվեստական ձեւի եւ բովանդակության մասին խոսելիս առաջին հերթին շեշտում են նրանց անքակտելի միասնության փաստը։ Գոյի ձեւը անջատել բովանդակությունից կամ նրա բովանդակությունը տեսնել ձեւից դուրս, նշանակում է հանգել վերջինիս չգոյությանը։ Այդ հասկացությունների առանձնացումը, տվյալ դեպքում, մետաֆիզիկական ըմբռնում է, կամ ձեւական տրամաբանության պայմանականություն, որ հիմնվում է երեւույթների սենսուալիստական ըմբռնման վրա։ Բնության հարափոփոխ եւ հարատեւ գոյությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ձեւի վերաճումը բովանդակության եւ ընդհակառակը։ Փիլիսոփայական այս ընդհանրացումը, որ հավասարապես տարածվում է նաեւ գրականության եւ արվեստի վրա, Հեգելի հանճարեղ կռահումներից է։ «Բովանդակությունը ուրիշ ոչ այլ է,− նկատել է նա,− քան ձեւի անցումը բովանդակության եւ բովանդակությունը ոչ այլ, քան նրա անցումը ձեւի»83։ Գրականագիտության եւ արվեստաբանության մեջ հիշյալ հասկացությունների պայմանական տարանջատումը զուտ մեթոդական խնդիր է հետապնդում։ Գրականության մեջ գրական երկի ամբողջականության ուսումնասիրությունը հարկավոր է իրականացնել միայն վերջինիս տրոհման ճանապարհով։ Ամբողջականության գաղափարի հիմքում ընկած է մասերի համատեղության եւ փոխհամաձայնության իմաստը։ Մասը այս համատեղությունից եւ փոխհարաբերությունից դուրս դիտելու ընթացքում վերաճում է «ինքնանկախ» ամբողջականության։ Հենց որ գեղարվեստական պատկերը անջատում ենք գրական երկի ընդհանուր կոնտեքստից, այն անմիջապես մեգ ներկայանում է իբրեւ իր բովանդակությունը եւ ձեւն ունեցող ամբողջություն։ Ուրեմն. «Գեղարվեստական ստեղծագործության մեջ ձեւը եւ բովանդակությունը պետք է օրգանապես ձուլված լինեն, ինչպես մարմինը հոգուն, այնպես որ ոչնչացնել ձեւը, նշանակում է ոչնչացնել գաղափարը եւ ընդհակառակը... ձեւի եւ գաղափարի համաձայնությունը այնքան մեծ է արվեստի մեջ, որ ոչ մի կեղծ գաղափար չի կարող գոյություն ունենալ գեղեցիկ ձեւի մեջ եւ գեղեցիկ ձեւը չի կարող լինել