Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դաշտը՝ դաշտ, մերկը մերկ է, սեւը՝ սեւ, թեեւ «դալուկը», «մերկը», «սեւը» հեռահար պլանով պահպանում են տխրության, ունայնության զգացումը։ Ձե– ւայնացման գործընթացը կարելի է շարունակել բառերը վերածելով վանկերի, հնչյունների, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ձեւը եւ միայն իրեն հատուկ քերականական բովանդակությանը, որ արդեն այլեւս կապ չունեն բանաստեղծության ոչ ձեւի, ոչ բովանդակության հետ։ Բանաստեղծությունը շարունակ ձեւայնացնելով, իբրեւ այդպիսին, չքանում է, քանդվում, դառնում բանաստեղծական շինանյութ։ Բայց միայն այս շինանյութից կարելի է վերստեղծել «Աշուն» բանաստեղծությունից բերված պատկերի ձեւաբովանդակային ամբողջությունը։ Ձեւից բովանդակության վերաճելիս տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Բովանդակայնացման գործընթացը սկսվում է հնչյունից, երբ վերաճում է վանկի, բառ՜իմաստի, մակդիրի, փո¬ խաբերության, միկրոպատկերի, պատկերի, բանաստեղծության։ Բանաս¬ տեղծության ներքին բովանդակությունը նրա ամբողջական համակարգի կառուցվածքային միավորների շարժումն է ձեւից դեպի բովանդակություն, բովանդակությունից դեպի ձեւ։ Մնացած դեպքերում մենք գործ ունենք արտաքին բովանդակության հետ, այսինքն՝ սյուժեի, որի հետ հեշտ է խաղալ պատմել, վերապատմել, աղճատել, որ արդեն գրականագիտական խնդիր չէ։ Ինքը՝ սյուժեն, նույնպես բովանդակայնացված ձեւ է։ Երբ ասում ենք՝ «Անուշի» սյուժեն այսպիսի բովանդակություն ունի, կրկին խոսում ենք նրա արտաքին բովանդակության մասին (այն տեսանելի է, երեւացող է), ներքին սյուժեն կոմպոզիցիոն որոշակի համակարգի մեջ դրված նրա կառուցվածքային (նախադրություն, հանգույց, զարգացում, լուծում) հարաբերությունն է, նրանց ձեւայնացման եւ բովանդակայնացման գործընթացը։ Երբ գրականագիտությունը գործ է ունենում ներքին բովանդակության հետ, դառնում է գիտություն, մանավանդ հնարավորություն է ունենում խուսափել գաղափարական ճնշումից։ Գաղափարը, գաղափարախոսությունը գործ ունի արտաքին սյուժեի հետ։ Բանաստեղծները, արվեստագետները կարողանում են հնարամտորեն խուսափել գաղափարական ճնշումներից միայն ձեւայնացման ճանապարհով՝ արտաքին բովանդակությունը դարձնելով անտեսանելի ներքին։ Ձեւայնացման եւ բովանդակայնացման (ձեւայնացված բովանդակություն, բովանդակայնացված ձեւ) օրինաչափությունը հավասարապես տարածվում է սեռի, ժանրի, ֆաբուլայի վրա։ Սեռ ասելիս մենք ակնկալում ենք նախ եւ առաջ բովանդակային հատկանիշը։ Հենց որ սեռ ընդհանուր հասկացությունը տրոհում ենք ժանրերի, դրանով իսկ ձեւայնացնում ենք այն, թեեւ ցանկացած ժանր, ինչպես արդեն նկատել ենք, քարացած բովանդակություն է (Բախտին)։ Այդ քարացածությունը