Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կենդանի բովանդակության է ստանում այն դեպքում, եբբ տրոհում ենք, ձեւայնացնում, նկատելով այդ ձեւերից յուրաքանչյուրի բովանդակությանը։

Ձեւի բովանդակայնացման եւ բովանդակության ձեւայնացման խնդիրը նկատի ունենալով՝ Ա.Ս.Վիգոտսկին իր «Արվեստի հոգեբանությունը» ուսումնասիրության գլուխը վերնագրել է «Արվեստը որպես խաղ»85։ Իսկապես, արվեստը ստեղծվում է խաղի օրենքներով։ Խաղը կյանքի ձեւայնացումն է։ Միֆի ծեսը, արարողությունը նրա բովանդակության ձեւայնացումն է։ Դրամատիկական ժանրի գործերում ներկայացվում են արվեստի յուրահատուկ օրենքները։ Դերասանները խաղում են կյանքը։

Վերցնելով Շեքսպիրի «Համլետը», Վիգոտսկին ուշադրություն է դարձնում Համլետի հոգեբանական զարգացման ընթացքին՝ կանգնելով մի լուրջ երկընտրանքի առաջ։ Ողբերգության մեջ Համլետը շարունակ ձգձգում է հորեղբոր սպանության հարցը։ Մասնագետներից շատերը Համլետի այդ քայլը վերագրում են նրա անվճռականությանը, այն դեպքում, երբ նա, իբրեւ բնավորություն, չափազանց վճռական է։ Երկընտրանքն հենց այս է։ Դա Շեքսպիր-ողբերգակի խա՞ղն է, նրա հոգեբանական հնարա՛՞նքը (հոգեբանության ձեւայնացում), թե՞ Համլետ-անձնավորության հոգու դիալեկտը։ Այս հարցին կարող է պատասխանել կամ Շեքսպիրը, կամ Համլետը, եթե այդպիսին եղել է։ Փաստը մնում է փաստ, որ ձեւը եւ բովանդակությունը հնարավոր է նկատել միայն նրանց փոխվերակերպման պահին, նրանց կենսագոյության շարժման մեջ։ Ձեւական դպրոցի ներկայացուցիչները այս խաղի օրենքը (բովանադակության ձեւայնացումը) փորձել են տարածել ընդհանրապես սիրային բանաստեղծությունների վրա։ Ըստ նրանց կոպտացման ձետվ, սիրային բոլոր բանաստեղծությունների մեջ առկա են խաղի հետեւյալ տարբերակները։

«ա»–ն սիրում է «բ»–ին, «բ»–ն չի սիրում– «ա»–ին եւ հակառակը, կամ «ա»–ն սիրում է «բ»–ին, իսկ «բ»–ն «գ»–ին եւ այլն։ Բերենք միայն Տերյանի երկտողը, մյուսների համար կարելի է մտովի օրինակներ փնտրել։

Իքդ չես սիրում, ուրիշին,
ՈՒրիշին ես սիրում դու..


Տարբերակները շատ են, բայց ձեւայնացման փաստը առկա է։ Մասնա¬ գետների կարծիքով պոեզիայի ժանրերի մեջ առակը այն քիչ օրինակներից է, որի մեջ բովանդակությունը արագ եւ հեշտորեն վերաճում է ձեփ։ Առակի ժանրային յուրահատկություններով հատկապես զբաղվել է