Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպաստելով նրանում ներկայացվող գիտական խնդրի յուրացմանը։ Այդպիսի գործերից հիշենք Գրիգոր Մագիստրոսի «Հազարտողեանր», Հովհաննես Սարկավագի «Բան իմաստնութեանր», Ներսես Շնորհալու «Ցաղագս երկնից եւ զարդուց նորան», «Բան հաւատոյն», Հովհաննես Թլկուրանցու, Կարապետ Բաղիշեցու ստեղծագործությունները։ Գիտական ու գեղարվեստական լեզուների գոյությունը, նրանց խնդրառու փոխներթափանցումները կրկին բերում են այն հետեւությանը, որ լեզուն հսկայական դեր է խաղում մտածողության տարբեր կերպերի ձեւավորման գործում։ Ցանկացած լեզվաշերտ գրականությանը, գիտությանը պարտադրում է իր պահանջները։

Գեղարվեստական գրականության բնույթի ծավալուն խնդիրը մենք սահմանափակեցինք նրա արարման միջոցի՝ լեզվի շրջանակներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսության ձեռնարկի բոլոր հարցադրումներն ուղղված են լինելու այդ խնդրին։

3.ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Բնույթ եւ նշանակություն ըմբռնումները միմյանցով մշտապես՝ պայմանավորված են։ Մարդու մտքով ու ձեռքով ստեղծվածը՝ լինի դա գրավոր հուշարձան, շինություն, թե կենցաղային գործածության առարկա, ժամանակի ընթացքում կարող է կորցնել իր հիմնական գործառնական դերը եւ կամ էլ պահպանելով այն, ձեռք բերել լրացուցիչ այլ նշանակություն։ Ինչպես ամենուրեք, այստեղ նույնպես ժամանակի գործոնը առաջնային դեր է խաղում։ Գրականության պատմության մեջ նման օրինակները քիչ չեն։ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը իր նախնական նշանակությամբ աղոթագիրք էր բառիս իսկական իմաստով, բայց ժամանակի ընթացքում այս հիմնականին աստիճանաբար զուգահեռվում է նաեւ գեղարվեստական նշանակությունը։ «Մատյան ողբերգության» պոեմը կարդալիս այն տպավորությունն ենք ստանում, որ հեղինակը գրելիս երբեք չի մտածել, մտքով անգամ չի անցել, որ ինքը ստեղծում է, կերտում է գեղարվեստական երկ։ Հանճարեղ հավատացյալի զգացմունքային լարվածությունը («Ցնդեցի ես խելագարության մրրիկից»), որ երեւում է նրա մտքերի բազմատարբերակ ճառագումներից, ընդլայնել է մարդկային ապրումների սահմանները՝ ներառերւվ նաեւ գեղարվեստականը։ Չափազանց կնեղացնենք «Մատյանի» նշանակությունը, եթե այն դիտենք 18