Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլեւ փոխհարաբերության լիարժեքությանը։ Ընդունված է ասել,որ ամեն մի համեմատաթյուն կարում է, բայց համեմատության մեթոդը խորթ չէ գիտությանը։

Տիեզերանավը կատարյալ է համարվում այն դեպքում, երբ նրա կառուցվածքային համակարգում առկա են նախատեսվող բոլոր սարքերը եւ վերջիններն էլ աշխատում են անթերի համագործակցությամբ։ Մնացածը վերաբերում է տիեզերագնացի պրոֆեսիոնալիզմին, ինչպես գրական երկի վերլուծության դեպքում գրականագետի պրոֆեսիոնալիզմին։

Հենց սկզբում նկատեցինք, որ գրական երկի վերլուծության սկզբունքները օբյեկտիվորեն անսահմանափակ են։ Բայց, ահա, նույնը չի կարելի ասել վերլուծության երկու հիմնավոր մոտեցման մասին։ Նկատենք, որ գրական երկը մի կողմից ինքն իր մեջ ներփակ գեղարվեստական տեքստ է, մյուս կողմից, մեծ աշխարհին ուղղված լինելու իր կեցվածքով, բաց է։ Ուրեմն՝ գրական երկը մի դեպքում կարելի է վերլուծել դուրս չգալով նրա տեքստային սահմաններից, որին մենք դեռ կանդրադառնանք, մյուս դեպքում կարող ենք դիտել դրսի աշխարհի հետ ունեցած բազմախնդիր կապերի ու հարաբերությունների մեջ։ Գրականագիտության փորձը ցույց է տալիս, որ մոտեցման երկրորդ մեթոդը չափից դուրս չարաշահվել է, խորհրդային գրականության մեջ՝ առավել եւս։ Խորհրդային գաղափարախոսությանը պարտագրել է, գրական երկը դիտել կյանքի, հասարակական հարաբերությունների կողմնակալ կապի մեջ, հաստատելու համար այդ կապի պարտադիր գոյությունը։ Ներփակի դեպքում մասնագետները մեղադրվում էին ձեւապաշտության մեջ։ Նման մոտեցման ընթացքում գրականագիտությունը, որպես օրենք, դառնամ էր սիրողական մոտեցումների ասպարեզ՝ տրոհելով եւ գրական երկի եւ նրանում արտացոլվող իրականության ամբողջականությունը։ Բազմաթիվ վերլուծությունների մեջ գրական երկը կորչում էր տրտագրական ազդակների խճողվածքում, դրանով իսկ դուրս էր մղվում գրական երկի գեղագիտական արժեքայնության խնդիրը։ Մասնագետները նույն պաթետիզմով, նույն տերմինաբանությամբ, առանց տարբերություն դնելու կարող էին խոսել եւ արժեքավոր եւ անարժեք գործերի մասին։ Այս պրակտիկան հիմնավորապես մերժելի է։ Վերջիններս մի բան գիտեին, որ գրական ստեղծագործությունը, անկախ իր գեղարվեստական արժեքից, ուղղված է դեպի մեծ աշխարհը, ուստի, կարելի է ծավալվել «աշխարհային կյանքի մեջ», գրական երկը դիտելով որպես սոսկ հարուցիչ։ Պրոֆեսիոնալ գրականագիտությունը երբեք չի մոռանում, որ ինքը՝ գրական երկը, իր հերթին մասնավորում է աշխարհը, «շրջափակում իր իսկ կողմից առանձնացված միկրոաշխարհը»՝ ստեղծելով պայմանական ամբորլջականության