Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամբողջականության սեփական պարագիծը։ ճշմարիտ գրականագետը գործում է հենց այս պարագծի սահմաններում, շատ լավ գիտակցելով «դրսի» անսահմանության վտանգը։ Աոանձին երկի, կամ «ներփակ տեքստի» վերլուծության փայլուն օրինակ է տալիս Էրիխ Ավերբախը իր ուսումնասիրություններում, մասնավորապես՝ «Միմեսիում»։ Մեթոդական այս ուղղվածության (տեքստի վերլուծության) փայլուն օրինակներ են տվել գերմանացի Բ. ֆոն Վիզեն, շվեդ է․Շտայգերը՝ տեքստի սահմաններից դուրս եկող գրականագետներին ցույց տալով, որ նրա ներքին կյանքն ու կենսաբանությունը վերլուծության համար այնքան մեծ նյութ են տալիս, որ առանց այն սպառելու իմաստ չունի դուրս գալ «արտաքին աշխարհ» (գրականագետներից մեկը սրամտորեն անվանել է՝ արտաքին շուկա)։ Ելնելով այս հանգամանքից, Ավերբախը այն կարծիքն է հայտնել, թե ինքը երբեք չի վարձի գրել եվրոպական ռեալիզմի պատմությունը, քանի որ իբրեւ ուսումնասիրող կարող է խճճվել հսկայածավալ նյութերի մեջ եւ ընկնել անհեռանկար բանավեճերի, տարբեր ժամանակների գրականության մեթոդային, ոճային սահմաններ ճշտելու անիմաստ փնտրտուքի մեջ։ Դժվար է ասել, թե նման խնդիր ներկայացնող որեւէ գրականագետի մինչեւ այսօր հաջողվել է սպառիչ պատասխան տալ առաջադրվող հիմնախնդրին։ Տեքստի վերլուծության մեթոդի պահանջներից ելնելով՝ Ավերբախը քննության նյութ է դարձնում համաշխարհային գրականության այնպիսի հեղինակների երկեր, որպիսիք են՝ Պետրոնիան, Ապուլեյը, Մոլիերը, Ռասինը, Դանթեն, Բոկկաչոն, Գյոթեն, Շիլլերը, Ֆլոբերը, Զոլան, Դոստոեւսկին, Պրուստը։ Նա լեզվահամեմատական առումով անդրադառնում է նաեւ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող Հոմերոսի «Իլիականին» եւ Արիստոտելի առանձին տեքստերի քննությանը՝ մշտապես աչքի տակ ունենալով գրական հուշարձանների ձեւի եւ բովանդակության միասնությունը։ Տեքստի վերլուծության ավերբախյան մեթոդը իր զարգացումը գտավ XX դ. լավագույն նվաճումը հանդիսացող կառուցվածքային գրականագիտության մեջ։ Գիտական այս ուղղությունը նախապես կիրառվում էր լեզվաբանության ասպարեզում (Լեւի Ստրոս, Ֆերդինանդ դը Սեսյուր)՝ հասնելով գիտական արդյունավետ նվաճումների։ Գրականագիտության մեջ կառուցվածքային մեթոդը ձեւավորվեց եւ ընթացք ստացավ իր ուսումնասիրության առարկայի զարգացմանը համընթաց։ Նորագույն շրջանի արեւմտյան արվեստի եւ գրականության յուրահատուկ բնույթը, որ բնորոշվեց «մոդեռն», «ավանգարդիստական», «ինտելեկտուալ» տերմիններով, առավել կիրառելի դարձրեց հիշյալ մեթոդի սկզբունքները՝ կանխելով գրականագիտության անպարագիծ դեգերումները։ Կառուցվածքային մեթոդը գործ ունի միայն