Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոնկրետ առարկայի, տեքստի հետ, որպես ինքն իր մեջ փակված աշխարհ։ Նրա պայմանը՝ գրական երկը իբրեւ կառուցվածքային անկախ համա¬ կարգ ընդունելն է, որի մասին խոսել է անգամ Արիստոտելը իր «պոետիկայում»։ Գիտակցորեն, թե ենթագիտակցորեն ցանկացած երկ արարվում է կառուցելու ճանապարհով։ Կառուցվում է մասերից՝ ենթադրելով դրանց հարաբերակցական կապը։ Հակառակ ենթադրությամբ կառույցը ենթակա Լ քանդման, համակարգից մասերի անջատման։ Ելակետային սկզբունքը լուրջ բանավեճերի տեղիք է տվել14։ Բանավիճային ընդդիմության կռվանը «ձեւապաշտական» մոտեցումն է։ Ձեւապաշտության մեջ մեղադրողները հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ համակարգից պոկված ցանկացած ձեւ ստեղծում է իր լոկալ բովանդակությունը։ Բանավեճերում էսեիստների զայրույթը պայմանավորված է այն ակնկալվող վտանգով, որ իրենք կարող էին գրկվել արտաքին բովանդակության սահմաններում ագատ ճախրելու հնարավորությունից։ Գրական Երկի արտաքին բովանդակությունը հենց այն ասպարեզն է, որտեղ բացառվում է ուղղահայաց խորացման հնարավորությունը։ Ֆենոմենալիստները վերլուծության մի այլ ուղի են առաջադրում, որն ըստ էության նորություն չէ։ Նրանց կարծիքով, որպեսզի երեույթը նկարագրելի եւ վերլուծելի դառնա, հարկավոր է ընդհուպ մոտենալ նրան՝ գրական երկի դեպքում, տեքստը դիտել ենթատեքստի հետ միասին։ Այս մոտեցումը, կրկին ըստ նրանց, փակում է ձեւը բովանդակությունից օտարվելու ճանապարհը։ Հնարավո՞ր է ձեւը եւ բովանդակությանը դիտել, քննել միասնության մեջ։ Այս հարցին նրանք պատասխան չեն տափս կամ եթե փորձում են պատասխանել, հիմնվում են մտացածին, տեքստային հիմնավորում չունեցող գաղափարների վրա։ Այս առումով որքան էլ խորհրդային գաղափարախոսությունը գուսլերյան ֆենոմենալիզմը համարել է XX դարի փիփսոփայական իդեալիզմ, այնուամենայնիվ, վերջինիս մեթոդը իր կոնկրետ ուղղվածությամբ, իր առարկայական վելուծությամբ պոզիտիվիզմով ավելի ընդունելի, ավելի արդյունավետ է, քան սոց. ռեալիզմի գաղափարական մտահայեցողության:Ֆենոմենտալիստները գրական երկը վերլուծելիս,անկախ նրա ժանրային պատկանելիությունից,ելնում են <<ես>>-ի ամենասկզբնական, նաեւ ամենաընդհանուր տրանսցենդետալ գիտակցության ոլորտների ուսումնասիրությունից:Գրական երկի վերլուծությունը, նրանց կարծիքով< պետք է սկսել լեզվական շերտի ուսումնասիրությունից գտնելով, որ այն երեւույթի օբյեկտիվ ձեւայնացվաց 189