Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն իբրեւ գեղարվեստական ստեղծագործություն, կամ իբրեւ հոգեւոր աղոթարան։ Մեր ժամանակներում, սակայն, շատ ընթերցողների կողմից այն դիտվում է իբրեւ գեղարվեստական սաեղծագործություն։ Համենայն դեպս, հայ ժամանակակից գրականության պատմության մեջ «Մատյանը» դիտվում է որպես այդպիսին։ Նույն գործառական օրինաչափությունը տարածվում է նաեւ միջնադարյան պատմագրության վրա։ Իր համադրականության պատճառով Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» այսօր դիտվում է ոչ միայն իբրեւ պատմագրական երկ, այլեւ գեղարվեստական ստեղծագործություն, էլ չենք խոսում այն մասին, որ տարբեր ժամանակներում Խորենացու Մատյանը գործածվել է նաեւ որպես պատմության դասագիրք։ Ի՞նչն է ուշագրավը։ Գրական հուշարձանի բնույթը նույնը մնալով, ժամանակների պահանջով փոխվել է նրա գործածական նշանակությունը։ Սա հնագույն շրջանի մատենագրությանը հատուկ երեւույթ է, թեեւ, իհարկե, Խորենացուց շատ ժամանակներ առաջ գեղարվեստական ստեղծագործությունը զատորոշվել էր պատմությունից, փիլիսոփայությունից եւ հասարակագիտական մյուս ուղղություններից։ Արիստոտելի «Պոետիկայում» էսքիլեսի, Սոֆոկլեսի եւ էլի ուրիշների գործերը դիտվում են իբրեւ գեղարվեստական («պոետիկական») ստեղծագործություններ։ Հետագա ժամանակներում պատմագիտությունը, փիլիսոփայությունը եւ մյուս հասարակագիտական ուղղությունները կամաց-կամաց իրենց դռները փակեցին իրենց իսկ «արյունակից» գեղարվեստական մտածողության, գեղարվեստական գրականության առջեւ, թեեւ մյուս կողմից ինքը գեղարվեստական գրականությունը, չխզեց իր կապերը նրանց հետ։ Իբրեւ մարդկու կյանքի տարաբնույթ արտացոլվածք, գրականությունը դրանք ներառեց իր մեջ, յուրացրեց իր միջոցներով, այսինքն՝ ոչ ուղղակի իմաստով։ Այսօր գրականագետները ամենեւին էլ չեն փորձում փիյիսոփայական կամ պատմագիտական աշխատությունների մեջ փնտրել գեղարվեստական շերտեր, բայց ահա ամեն կողմից ջանում են ցույց տալ գրական այս կամ այն ստեղծագործության փիւիսոփայությունը, պատմական կենսահիմքերը եւ այլն։ Գրականությունը բազմախնդիր է իր ճանաչողական նշանակությամբ։ Եթե մենք փորձենք «մի հնարքով» գեղարվեստական գրականությունից օտարել պատկերավորությունը, ապա նրա բովանդակային, սյուժետային նստվածքներում կհայտնաբերենք ե՛լ փիլիսոփայություն, ե՛ւ պատմություն։ Գեղարվեստական գրականարյանն իր բնույթով բազմախնդիր լինելով հանդերձ, բազմախնդիր է նաեւ իր ճանաչողական, գործառնական նշանակությամբ, որին մենք կանդրադառնանք առանձին։

Գրականության բնույթից բխող գործառնական բազմանշանակությունը 19 ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ