Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստացած մի պատճառի վրա։ Նրանք հիմնովին մերժում են արժեքների գնահատման հիերարխիկ հաջորդականության մեթոդը։ Սովորաբար նոր արժեքները ընդհանուր առմամբ որոշում են համաշխարհային գրականության ու գեղարվեստի պատմության փուլային երեք դրսեւորման ֆոնի վրա՝ անտիկ դասական արվեստ, վերածնության շրջանի արվեստ, 19-րդ դարի արվեստ։ Սրանք գրականության եւ արվեստի պատմության զարգացման բարձունքներն են։ Նոր գեղագիտությունը այն կարծիքին է, որ ընդհանրապես պետք չէ բացարձականացնել անցյալի արժեքները։ Բացարձականացնել, նշանակում է դոփել տեղում, նշանակում է արվեստը, գրականությունը դատապարտել անգործության։