Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռագրերս, ուղղակի ամաչում եմ — գրել է Թումանյանը․— բոլորը պիտի այրեմ, նորից պիտի գրեմ, ինչ անում է ժամանակը, ես եմ անում»: Խոսքը այստեղ գեղարվեստական ձևի կատարելությանը մեծագույն հոգս է։ Այգ հոգսը հավասարապես տարածվում է նաեւ նրա հասարակական, փիլիսոփայական հո– գեար իդեալին հասներս ձգտման վրա։ «Մատյան ողբերգության» մեջ Նարեկացու իդեալը Աստծո օրինակով մարդուն կատարելագործերս ձգտումն է։ Իդեալի անհասանելիության դրաման է ընկած նրա հանճարեղ ստեղծագործության հիմքում; Հոգեբանական այս «միստիցիզմը» չափվում է տարածաժամանակային անսահմանությամբ։ Մեծ արվեստագետների գործերը մեզ համար դառնում են իդեալի չափանիշ հենց այն պատճառով, որ նրանք ավելի հեռուն են տեսնում, կարողանում են բոլորից առաջ անցնել, ընդլայնել խնդրի գոյակերպի սահմանները տարածաժամանակային մեծ շղթայի մեջ, բայց եւ այնպես չհասնելով բացարձակին։ Իդեալը, այսպիով, մնում է միշտ անհասանելի, իդեալի «վերջնական» իրացումը արվեվեստի մահն է։ Դա է պատճառը, որ մեծ արվեստագետները խորշում են արվեստը վերից թելադրվող գաղափարական ավարտուն սահմանների մեջ դնելուց։ Ստեղծագործական տարաբնույթ մոտեցումները, ու դրություննե րը, ոճերը ինքնահնար խտրությունները չեն, դրանք գեղագիտական իդեալի որոնման ագիներն են՝ պայմանավորված ժամանակների պահանջներով։ Այստեղից էլ գրականության եւ արվեստի արդիականության խնդիրը, որ իդեալի չափանիշներից է։ Արդիականությունը գեղարվեստի աչքով երևույթները իրենց զարգացման մեջ տեսնելն է; Նոր ժամանակները գրականության առջև դնում են նոր խնդիրներ՝ թե՝ ձեւի եւ թե՛ բովանդակության իմաստով։ ժամանակները իրենց հետ բերում են կյանքային նոր բարդույթներ։ Ատոմային պատերազմի հավանականությունը, երկրագնդի կենսամթնոլորտի աղետալի վիճակը, ոչ միայն ընդլայնում են գրողի տեսադաշտը, այլեւ դրա հետ կապված մեծագույն անհանգստությունը, հույսը։ Սուրբ գրքի աշխարհի կործանման մետաֆիզիկական ըմբռնումը նոր ժամանակներում դարձել է հավանական։ Գիտատեխնիկական առաջընթացը, կապի միջոցների հզոր զարգացումը որակապես փոխել է գրողի, ուստի եւ նրա ստեղծագործության տեղեկատվական շերտերի տարողությունն ու հարստությունը։ Անհեթեթ կլիներ մտածեր թե գեղարվեստական պատկերի, կամ ժանրային ծավալի ընդլայնման միջոցով կարելի է ընդգրկել տեղեկատվական այս նոր դրսևարումները, մինչդեռ տեղի է ունենում ճիշտ հակառակ գործըաթաց։ Փոքր ծավալի մեջ հարուստ տեղեկության դնելու անհրաժեշտությունը գրականության մեջ հանգեցրել է գեղարվեստական վերացարկ–