Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսին գրող-գեղագետի հետ։ Գաղափարախոսն ու գեղագետը միշտ չէ. որ նույնանում են ստեղծագործական միեւնույն անձի մեջ։ Գրողը կարող է լինել այս կամ այն գաղափարախոսության կրողն ու ջատագովը, այս կամ այն կուսակցության անդամն ու ջերմ պաշտպանը, բայց իր գեղարվեստական երկերում ամենեփն չերեւա, որ ինքն այդպիսին է։ Բերենք, թեկուզ, Լեւոն Շանթի, Ավետիս Ահարոնյանի օրինակը, որոնց գեղարվեստական ստեղծագործություններում հնարավոր չէ ցույց տալ մի դրվագ, մի պատկեր, մի ասեփք, որի մեջ նշմարվի նրանց կուսակցականությունը, մինչդեռ հրապարակախոսական հոդ-վածներում, ելույթներում դրանք չեն բացառվում։ Բոլոր դեպքերում, ճշմարիտ գրողները կարողանում են հաղթահարել խնդիրը ելնելով գեղարվեստի հավերժական պահանջներից։ Չի բացառվում, իհարկե, գրողին շրջապատող սոցիալական, հասարակական միջավայրի ազդեցությունը հատկա¬ես ճանաչողական պլանով։ Հակոբ Մնձուրին, Թոթովենցը, Ահարոնյանը, Համաստեղը, մեր ժամանակներում Հրանտ Մաթետսյանը, ուրիշ այլ հեղինակներ չէին կարող այնքան վառ գույներով ներկայացնել, հայ գյուղաշխարհի պատկերը, նրա մարդու հոգեբանությունը, կենցաղը, սովորույթները, եթե ապրած չլինեին այդ միջավայրում, բայց սա ոչ այնքան, կամ ավելի ճիշտ է ասել ոչ թե գաղափարական խնդիր է, այլ՝ գեղարվեստական։ Միջավայրի, թեմատիկայի կոնկրետությունը, սակայն, չի կարող սահմանափակել պտղի գեղարվեստական ընդգրկունության խնդիրը։ Միջավայրը, թեմատիկան գրողի համար միշտ միջոցի եւ միջնորդի դերում են մարդկա- յին մեծ խնդիրները բարձրացնելու հարցում։ «Կյանքն իր ամբողջության մեջ մեծ է, շատ մեծ, գրել է Թամանյանը։ - Կյանքը տիեզերական կյանք է, եւ մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով» *: Որպեսզի հասարակական կյանքի այս կամ այն փաստական իրողությունը դառնա գեղարվեստական ստեղծագործության հիմք, այն պիտի անցնի գրողի գեղարվեստական մտաքննության միջով։ Գրողը ուշադրություն է դարձնում ոչ միայն այն ամենին, որ գոյություն ունի իր շրջապատում, այլեւ նրան, որ ծնվում է ու դեռ պիտի ծնվի։ Հազար ականջով ձայներ եմ լսում, որ դեռ սրտերում շշուկ եմ թեթեւ։ Գրականության ու հասարակական կյանքի կապի խնդիրը, այսպիսով, 68 երբեք չի կարելի միանշանակ ընկալել։ Երբեմն միեւնույն հասարակական

        ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ||