Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջավայրում ապրող գրողների ներկայացրած գեղարվեստական իրակա– նություները տարբեր են։ Այստեղ գործում են բազմաթիվ հանգամանքներ, որոնց անդրադառնալ պարզապես հնարավոր չէ։ Գեղագիտության մեջ շատ փորձեր են եղել հայտնաբերելու այդ կապի շարժիչ ուժը, պատճառը։ Իպոլիտ Թենը իր հայտնի ուսումնասիրության մեջ զարգացրել է «միջա- վայրային տեսությունը», Հեգելը այն վերագրում է մարդկության պատմու- թյան «բացարձակ ոգուն», մարքսիստական գեղագիտությունը նորից է փորձել գրականությունը ուղղակիորեն կապել հասարակական հարաբե- րություններին սկզբունք ունենալով այն գաղափարը, թե կեցությունն է որո- շում գիտակցությունը, այդ թվում՝ նաեւ գեղարվեստական գիտակցությու- նը։ Ինչպես տեսնում ենք, գրականության եւ հասարակական կյանքի կա- պի խնդիրը հաշվարկելի, սահմանելի չէ։ Դժվար է որոշել կենսափաստի եւ նրա գեղարվեստական վերացարկման միջեւ ընկած այն սահմանը, որտե- ղից սկսվում է գրական երկի լինելիությունը։ Ազդակը արձագանքի հիմքն է միայն, բայց ոչ երբեք դրսեւորման ուժն ու ուղղվածությունը։ Գրողի՝ իրա- կանությանը մոտ ու հեռու լինելը տարածական հաշվարկների խնդիր չէ, մանավանդ, որ հաճախ այդ իրականությունը գրողին հեռվից ավելի լավ է երեւում։

                           2. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ
                                        ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Տեսության մեջ գրականության եւ արվեստի մյուս տեսակների կապը հաճախ միակողմանի է ներկայացվում, այսինքն՝ շրջանցվում է երե– ւույթի փոխազդեցության օրենքը։ Մինչդեռ, որքան գրականությունը ազդում է արվեստի մյուս տեսակների վրա, նույնքան ազդվում է վերջիննե- րից։ Այլ է, սակայն, հաճախականության, ազդեցության ոլորտների տեղա- բաշխման եւ ուղղվածության հարցը։ Այսուհանդերձ, չենք կարող մերժել այն իրողությունը, որ գրականության ներկայությանը մյուսների մեջ, իբրեւ «օգտակար գործողության գործակից», ավելի մեծ է, ավելի երեւացող։ Նկատի ունենք հատկապես թատրոնը, կինոն, օպերային եւ պարային ար- վեստները, երաժշտությանը, գեղանկարչությանը։ Առայժմ մենք խոսում ենք ներկայության մասին, որ ինքնին պարզ է, բարդությունը կապված է դր– սեարման ձեւերի հետ։ Այս դեպքում արդեն խնդիրը մասնավորվում է, կապվելով արվեստագետի ստեղծագործական անհատականության հետ ինչն էլ պահանջում է հարցի ոաումնասիրության անհատական մոտեցում։ 69

    ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ  ||