լի, ոճի, կոմպոզիցիայի, ժանրի կառուցվածքային առանձնահատկությունների իմացության, ճաշակի եւ այլ դրսեւորումների ձեւով։ Գեղարվեստական տեքստի եւ երաժշտության կապը շատ ավելի խորքային է, միջնորդավորված։ Մեղեդին ծնվում է ոչ թե բանաստեղծության արտաքին բովանդակությունից, այլ վերջինովս պայմանավորված ներքին տրամադրությունից (տխուր, ուրախ, հանդիսավոր եւ այլն)։ Երաժշտությունը հնչյուններով արտաբերված տրամադրություն է։ Այդ տրամադրության (լադ-ի) հնչյունային ձեւայնացումը իրականացվում է կարճ կամ երկար տեւողություն ունեցող նոտաներով (մաժոր, մինոր)։ Տխուր (մելանխոլիկ) տրամադրությունը երաժշտության մեջ հնարավոր չէ արտահայտել կարճ տեւողությամբ աշխույժ ռիթմով եւ ընդհակառակը։ Այս մակարդակներում նույն օրինաչափությունը գործում է եւ բանաստեղծության մեջ։ Նրանում նույնպես ռիթմը, չափը, տրամադրությունը ձեւայնացման միջոցներ են
Ձեւայնացման համապատասխանությունը երեւում է մեզ համար հանրահայտ բանաստեղծական տեքստերի նոտագիր պատկերում։ Ընդ որում այս փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը տեղի է ունենում ոչ միայն տեքստը երաժշտության, այլեւ երաժշտությունը տեքստի փոխանցվելիս։