Դա կատարվում է հետեւյալ հաջորդականությամբ՝
- տեքստ-տրամադրություն-երաժշտություն
- երաժշտություն-տրամադրություն-տեքստ։
Այսինքն՝ կապը դրսեւորվում է ինչպես արարման՝ ստեղծագործական պահերին, այնպես էլ ընկալման՝ գործառական պահերին։ Կոմպոզիտորը տեքստի տրամադրությամբ հանգում է երաժշտությանը, ունկնդիրը հակադարձ պլանով՝ երաժշտության տրամադրությամբ, հանգում է տեքստին։ Միջոցներից անկախ բովանդակությունը ձեւայնացնելու այս երեւույթը տարածվում է նաեւ արվեստի մյուս դրսեւորումների վրա։ Գրական ստեղծագործության այս կամ այն դրվագը արտացոլող գեղանկարը կամ քանդակը ստեղծելիս, արվեստագետը դրվագի բովանդակությանը վերաճում է ձեւի, դիտողը այդ ձեւը վերաճում է բովանդակության։ Կապը կրկին տեղի է ունենում երկու մակարդակներում։
Ուշադրություն դարձնենք Հայկ Նահապետի մասին Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» բերվող այս հատվածին. «Այս ասէ Հայկ գեղապատշաճ եւ անձնյայ, քաջագանգուր, խայտակն եւ հաստաբազուկ։ Սա ի մեջ սկայիցն քաջ եւ երեւելի լեալ, եւ ընդդիմակաց ամենեցուն, որ ամբառ– նային զձեռն՝ միապետել ի վերայ ամենայն պայիցն եւ եւ դիւցազանց... Զայս իմացեալաղեղնաարն Հայկայ՝ առաջ վարք զինքն, մօտ հասնէ յարքայն, լի քաջէ զլայնալիճն, դիպեցուցանէ գերեք թեւեանն կրծից տախտակին եւ շեշտ ընդ մեջ թիկնացն թափանցիկ լեալ»։
Եթե ընթերցողներս ծանոթ չլինեինք Խորենացու այս պատմությանը, որի բովանդակությունից ելնելով քանդակագործ Կ. Նարիջանյանը կերտել է Հայկի արձանը, մենք վերջինիս միային արտաքին հատկանիշներից ելնելով կարող էինք մոտավորապես հանգել նույն բովանդակությանը։ Հովհաննես Թամանյանի «Նկարիչ Գ. Բաշինջադյանի «Ձորագետը գիշերով» նկարի առաջ», ինչպես նաեւ «Այվազովսկու նկարի առջեւ» բանաստեղծությունները խոսում են ոչ միայն բանաստեղծի վրա թողած ազդեցության, որ ինքնին հասկանալի է, այլեւ Թուման յանի փոխադարձ վերաբերմունքի մասին։ Նա ոչ միայն ձեւային հատկանիշները բացատրելով հանգում է դրանց բովանդակության արժեքայնությանը, այլեւ փորձում է նկարչի ուշադրությանը բեւեռել կոնկրետ հարցի վրա, որին գեղանկարիչը պիտի պատասխան տար ու չի տվել։