Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Բայց ահա, այնտեղ, ձորի խորքերում

Մի մենակ վառվող լույս է երեւում.

Այո՛, մի խաչ կա այն ձորի միջին,

Դու ճանաչո՞ւմ ես նորա բնակչին...


Օհ, չես ճանաչում - անծանոթ ես դու.

Բայց թե գիշերը եւ նրա հոգին

Կարողանայիր տեսնել եւ գգալ–

Հանգարություն չէիր նայողին դու տալ։


Այդ ազդեցությունն ու Փոխազդեցությունն, այսպիսով|, միայն բովանդակային հատկանիշներով չէ պայմանավորված։ Այստեղ ակտիվ դեր են խաղում նաեւ բանարվեստային հատկանիշները մասնավորապես ռիթմն ու կոմպոզիցիան։ Բանաստեդծաթյուն-երաժշտաթյուն զուզահեռը քննելիս, մենք ընդգծեցինք ռիթմի կարեւորությունը այդ կապի մեջ։ Ուշադրություն դարձնենք նաեւ արձակի ռիթմին, որ կարեւոր դեր է կատարում գեղարվեստական արձակ-սցենար-կինո եռամիասնության մեջ։ Դ. Դեմիրճյանը այն կարծիքին է, որ արձակը շատ բան անի վերցնելու կինոարվեստից մատնացույց անելով ռիթմը եւ ավելացնելով. «Պետք է գրեր նկարագրել կինեմատոգրաֆիապես, այսինքն՝ մեծ տեղ տալ տեսողական ընկալմանը, շարժմանը, շարժումներին, ձայներին, ձեւերին, մանավանդ՝ մարդկանց» 10։ Ուստի. «Ռիթմի խնդիրը լուրջ խնդիր է, դատարկ ֆորմալիզմ չէ եւ ոչ էլ արտաքին բան։ Գտնել ռիթմը արիշի գրվածքի մեջ, յւնկնեյ իր գրվածքի ռիթմի մեջ - դա նշանակում է բռնել նրա կենդանի շունչը։ Ռիթմը կախված է նյութի բովանդակության, հոգեբանության, իդեալի, հանգույցի զարգացման, լուծման ամբողջ ընթացքից։ Դեպքերի ընթացքը ժամանակի մեջ՝ ահա պատմությանը։ Ուրեմն, դա պահանջում է. ներքին կապ։ Միջին նկարագրությունը տալիս է առարկայի միաժամանակյա հատկաթյաններ։ Միշտ նկարագրությանը ստատիկ է, պատմաթյունը դինամիկ հատկություն ունի։ Դեպքերի զարգացումը գրողի փորձաքարն է, նրա համար շատ կարեւոր է մի մոմենտի փոփոխությունը մյուսի, մի դրության անցումը մյուսի»"։ Դ. Դեմիրճյանր մի ուրիշ առիթով ռիթմի խնդիրը տարածում է նաեւ զեղանկարչության. քանդակագործության վրա։ Բայց մեզ հետաքրքրողը տվյալ դեպքում գեղարվեստական արձակ կինո կապն է, որը մի դեպքում կարող է արտահայտվել միջնորդավորված ձեւով գեղարվեստական երկ-սցենար-կինո հաջորդականության սկզբունքով մի այլ դեպքում գրական երկից անկախ սցենար-կինո կապի ձեւով։