Jump to content

Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փարը դառնում է ծառի բունը, որ բարձրանալով սկսում է տալ ճյուղեր եւ ամեն ճյուղ իր հերթին ոստեր, որոնք եւ իրենց հերթին դառնում են նոր ճյուղեր եւ այսպես անվերջ...»։

Հիմնական իդեան = ծառ =

քառասունամյակիս առավոտը (երբ ես նայեցի հայելուն) =
↓ ↓
մարդը հոգու մեջ՝ ինքն իր դեմ =
↓ ↓
ճյուղք առաջին
↓ ↓ ↓
a b c

Ես, կին = ինքն իր դեմ եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Նույնը՝ անվերջ։ Ոստեր՝ a, b, c։ Եթե այսպես շարունակվի, դժվար թե հնարավոր լինի երբեւիցե վերադառնալ բուն նյութին, ահավասիկ այն, ինչը մեծ հանճարների մեջ ամենազարմանալին է, ներքին երկաթե կոնտրոլ, որպեսզի ոչ թե նյութը տիրապետի հեղինակին, այլ հեղինակը նյության» ²°։

Չարենցի այս հետաքրքիր գրառումը խոսում է այն մասին, որ ստեղծագործելու պահին գրողի գիտակցության մեջ նույն գաղափարից ծնվող բազմաթիվ զուգորդություններ են առաջ գալիս։ Սա նշան է այն բանի, որ գրողի հղացման հիմնական գիծը վերջնականապես կազմակերպված չէ։ Բանաստեղծի ակնարկած «տվյալ գաղափարը» սոսկ տեսական կառույցն է։ Գործնական իրականացման դեպքում բազմաթիվ տարբերակներ է տալիս։ Գրողը չի կողմնորոշվում հիմնական իդեան ընտրելու մեջ։ «Սա վտանգավոր է,- նկատել է Դ. Դեմիրճյանը,- գրողը պետք է հեռու մնա ամեն բանի մասին գրելուց։ Նա պետք է կտրականապես որոշի գործի գլխավոր իդեան» ²¹: Այս դեպքում գեղարվեստական խնդրի լուծումը պահանջում է մտավոր կենտրոնացում, ինչը հնարավորություն է ընձեռում կանխել մտքի զգացմունքային շեղումները։ Այս շեղումները վերջնականապես վերացվում են գրական երկը վերամշակելու ընթացքում։ Ավ. Իսահակյանը ճիշտ է նկատում, որ սրտով, զգացմունքով, ինտուիցիայով գրում են, տրամաբանությամբ մշակում։