Ոգևորությունը գրողի սսեղծագործական հոգեբանության կարեւոր է դրսեւորումներից է։ Ոգեւությանը՝ հոգու լավատեսական տրամադրությունը մադրությունը, ենթագիտակցական սկիզբ ունի։ Սրանում գիտակցությունն ու ենթագիտակցությունը «համագործակցում են»։ Ոգեւորությունը գրողի մեջ առաջացնում է մտքի ներուժի կենտրոնացում, կամային ուղղվածություն։ Այն նպատակին հասնելու ներքին կենտրոնացում է, ստեղծագործական նախաձեռնության մղող շարժիչ ուժ։ Ոգեւորությամբ եւ կամքի ու¬ ժով շատ բան կարելի է անել։ «Էնտուզիազմը, ոգեւորությունը ամեն բանի գաղտնիք է։ Դրանք ամեն ինչ կարող են անել, շարժող գործոններ են դրանք։ Նույնը եւ գեղարվեստի մեջ։ Առանց ոգետրության շնչի գեղարվեստը ոչինչ է»³¹: Գրողները, արվեստագետները միշտ ապրում են այս ոգեւորությունը «մուսայի հայտնությունը»։ Նրանք մեծ նշանակություն են տա¬ լիս ոգեւորությանը, գտնելով, որ դրա հետ պետք է զգույշ վարվել։ Հատկա¬ պես չի կարելի այն սառեցնել, մարել։ Ինչպիսի արագությամբ այն վրա է հասնում, նույնպիսի արագությամբ էլ կարող է հեռանալ։ Արգասաբեր ոգեւորության համար պայմաններ են պետք, որպեսզի չխանգարվի գրողի ստեղծագործական կյանքի ռիթմը։ «Հիմա ես խուսափում եմ ստեղծագործական ոգեւորությունից,- իր զրույցների ժամանակ ասել է Թումանյանը, - նույնիսկ վախենում, որովհետեւ տեսնում եմ, որ իրականությունն ու տրամադրությունը իրար չեն բռնում, իրար չեն համապատասխանում։ Հիմա ես մեծ տրամադրություն ունեմ եւ ցանկություն կա մեջս գրականությամբ պարապելու, բայց չեմ անում, չեմ սկսում, որովհետեւ կարճ է տեւելու, խանգարելու են։ Եվ ինչքա՜ն են խանգարելու ինչ դատարկ բաների պատճառով։ Խանգարումներ շատ են եղել իմ կյանքում, շա՜տ»³²։ Թերեւս դա է եղել պատճառը, որ Թումանյանը ստեղծագործել է գիշերը, մենակության պահերին, երբ բոլորը քնել են, հանգստությունն է իշխել շուրջը, երբ աշխատասենյակում խոր լռություն է տիրել։ «Մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան, եւ դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լա՜յն, խաղա՜ղ, անվրդո՜վ ծփում է, եւ սիրտը քաղցր-քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով։ Եվ այդ րոպեների մեջն է, որ հայտնագործու¬ թյուններ են անում մարդիկ, ստեղծագործում են, իհարկե, առավել եւս բանաստեղծ մարդիկ»³³: Մենակությունն, անշուշտ, ստեղծագործական ինքնակենտրոնացման, հետեւաբար եւ ոգեւորության կարեւոր պայմաններից է, եւ դա է պատճառը, որ շատ գրողներ ստեղծագործել են առանձնացած, այն էլ՝ գիշերը։ Անատոլ Ֆրանսը միշտ պատվիրել է ծառային փակել իրեն
Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/86
Արտաքին տեսք