⁂
«…և ժողովեցան առ դուռն մեծափառ կաթուղիկէինի մայրաքաղաքն յԱնի և հաստատեն զԳագիկ զեղբօրորդին Յովհաննիսի թագաւոր ի վերայ ինքեանց…[1]։
⁂
Գագիկին Կաթողիկեին[2] մեջ թագավոր օծելեն հայտնի է, որ Գագկաշեն մեծ եկեղեցին անգործածելի եղած էր նույն ժամանակ, կամ կիսովին գործածելի, որը հազիվ թե բավականություն տար մեծ հանդեսի։
⁂
Բոլորակ գագկաշեն ս. Գրիգորը Բագրատունի հարստության պարծանքը և առանձնապես Գագիկ Ա-ի մեծագործությունն է։ ճիշտ է, որ Ներսես Շինող VII դարուն առաջին անգամ կանգներ է անոր հոյակապ նախատիպը, սակայն Ներսեսի համար ոչ միայն բաց էր համայն հայության քսակը, այլև բյուզանդական կայսրության գանձարանը։ Իսկ Գագիկի համար եկամուտի միակ աղբյուր յուր փոքրաթիվ շիրակեցի բնակչությունն էր[3]։
⁂
Բագրատունի Գագիկ Ա, հրապուրված Զվարթնոցի անօրինակ վայելչազարդության համբավեն, 1000 թվականին Անիի մեջ կանգնել կուտա անոր ընդօրինակությունը։ Սակայն անեցի ճարտարապետներ պահելով անոր՝ հայոց մեջ վաղուց ընդունված բոլորշի և քրիստոնեական խորհրդանշան խաչաձև հատակագիծը, բոլորովին կմերկացնեն յուր օտար զարդերեն և կհագվեցնեն իրենց սեփական տարազով։
Ահա այս 1000 թվականին կես դար տևողությամբ մտած կերևին հայոց մեջ արևմտյան ոճի detail-ներ (մանրամասն)։ Այս խառնուրդները կնշմարվին գագկաշեն ս. Գրիգորի իրանը շրջահատող գոտիին վրա և դրանց շրջանակներու մեջ, Կաթողիկեի հարավային ճակատի արևելակողման նիշի կամարին վրա, Հոռոմոսի ս. Հովհաննեսի տաճարին գավիթին առաստաղի զարդաքանդակներու մեջ և այս շրջանի ոճին ենթարկվող բոլոր եկեղեցիներու դրանց շրջանակներու վրա[4]։
⁂
Հայոց[5] ոճին վրա հունական ազդեցությունը ենթադրել տվող գխավոր detail–ներեն (մանրամասն) մեկը volute-ն(խոյող) է. այս ենթադրությունը կարող էր արդարանալ այն ժամանակ, երբ volute–ի ծննդավայրը Հոնիան կկարծվեր. ինչպես որ Պերսեպոլիսի ավերակներուն մեջեն գտնված սյունի մը խոյակին վրա, վերեն վար ուղղահայաց դիրքով[6] քանդակված volute-ները Քսերքսեսի գերի վարած հույն վարպետներու գործ համարվեցավ[7]։ Բայց երբ Եգիպտոսի և Ասորեստանի պեղումները ճշտեցին անոր իսկական հայրենիքը[8] և գծեցին անոր փոխանցման ուղին, այն ատեն այս ենթադրությունը իր ուժը կորսնցուց։ Կարելի կըլլար հետադարձ ազդեցություն համարել հայոց վրա եթե նախ՝ անոնք հայոց մեջ Արևելքի նախնական գծերով մնացած չըլլային[9], երկրորդ՝ եթե volute–են (խոյող) զատ հունական ոճը շոշափող գեթ աննշան չափով ուրիշ detail–ներ (մանրամասն) ալ գտնվեին, երրորդ՝ եթե պրոֆ. Մառի Անի գյուղի մեջ պեղած հեթանոսական գերեզմաններե դուրս եկող կավե ամանի մը կողին վրա բարձրաքանդակ նկարված Vօlսte–ը
- ↑ Սամուել Անեցի նշվ. աշխ., էջ 108։
- ↑ Անիի մայր եկեղեցի (կազմողներ)։
- ↑ Անի, քաղա՞ք, թե՞ ամրոց, «Ազգագրական հանդես», գիրք XXIII, 1912, էշ 8։
- ↑ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 47։
- ↑ Սա մի նամակ է՝ գրված պրոֆ. Ն. Յ. Մառին, Թո– րամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 48։
- ↑ Roger Peyre, Histoire des Beoux-arts, Paris, p. 50, fig 31. Barberot, Histoire des styles d'architecture, T. l, Paris, p. 41, fig 67:
- ↑ Roger Peyre, նշվ. աշխ., էշ 50։
- ↑ A. Choisy, Historie de l'architecture. T. L. Paris, p. 92. Dand Ramee, Historie g'enerale de l'architectur, T. Paris:
- ↑ Barberot, Historie des stules darch, T L, p. 36 fig 50: