հարավ բացված դռան մոտ, առաջին որմասյան վրա։
բ. Տաճարի արտաքին մեծ բոլորակ պատի ներսի երեսին հյուսիսային դռնեն դեպի արևելք ձգվող 6-րդ և 7-րդ աստիճաններուն մեջտեղ, երկրորդ շարքի վրա։
գ. Տաճարի արտաքին մեծ բոլորակ պատի ներսի երեսին՝ քառակուսի մաս մտնելու դեպի հյուսիսի կողմը բացված դռան առաջին և երկրորդ որմասյուներու մեջտեղ, երկրորդ շարքի վրա։
դ. Տաճարի արտաքին բոլորակ պատի հարավային կողմը, հարավարևմտյան դռնեն դեպի արևելք երկարող պատի երկրորդ և երրորդ որմասյուներու մեջտեղ։
ե. Տաճարի արտաքին մեծ բոլորակի արեվելյան կողմը՝ ներսի երեսին քառակուսի մաս մտնելու դեպի հարավ կողմը բացված դռան մոտեն դեպի հարավ ձգվող պատի 7-րդ, 8-րդ որմասյանը կից միակ մաքուր մնացած երկրորդ շարքի քարին վրա։
զ. Տաճարի արևմտյան դռան հանդեպ, դեպի տաճար առաջնորդող նեղ անցքի վրա շարված պատի քարերեն մեկուն վրա։
22. Տաճարի արևմտյան դռան հանդեպ դեպի տաճար տանող նեղ անցքի պատին վրա շարված մի կամարաքարի վրա։
23. ա. Հյուսիսային կողմի արտաքին երկրորդ աստիճանին վրա։
բ. Տաճարի հարավարևմտյան դռնեն ներս, արտաքին բոլորակ պատի ներսի երեսին, դըռնեն դեպի արևմուտք ձգվող պատի երկրորդ որմասյունի խարիսխի վրա։
5. ԶՎԱՐԹՆՈՑԸ
ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈԻԹՑԱՆ ՄԵՋ[1]
Հյուսիսային բարբարոս ազգերու արշավանքի պատճառով հունա-հռոմեական արվեստի անկման վերջին կնիքը եղավ Pantheon-ը Արևմուտքի մեջ։ Իսկ Արևելքի մեջ, սկսած Սելևկյանց շրջանեն մինչև արաբական արշավանքը, թեև կշարունակվեր գեղարվեստական կոթողներու կանգնումը Սյուրիո և Փոքր Ասիո շրջաններու մեջ, սակայն քրիստոնեական անձեռագործ տաճարի վարդապետությունը մեկ կողմեն, քրիստոնեության և հեթանոսության մեջ գոյություն ունեցող երկարատև պայքարները մյուս կողմեն, ոչ նվազ հյուծեցին գեղարվեստական և ճարտարապետական աշխարհը, մշտապես տատանման և վարանման մեջ թողնելով գեղարվեստասեր տարրերին Կայսրության հարավային սահմաններուն մեջ։
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուն հետ մեկտեղ սկսվեցավ հռոմեական արվեստի ավերակներեն վերածնիլ մի նոր արվեստ արևելյան և արևմտյան խառն տարազով, որուն նոր գիտությունը բյուզանդական արվեստ անունը տվավ։
Այդ արվեստը իր զարգացման գագաթնակետին հասավ VI դարուն Կ. Պոլսո աշխարհահռչակ ս. Սոֆիայով, սակայն անկից հետո ոչ Բյուզանդական կայսրությունը մի նոր Հուստինիանոս ունեցավ և ոչ բյուզանդական արվեստը մի նոր ս. Սոֆիա։
Թեև Հուստինիանոսեն հետո ավելի քան մեկ դար շարունակվեց շինարարական գործունեությունը Արևելյան կայսրության սահմաններուն մեջ, սակայն այդ մեկ դարու շինարարական աշխատությունները մի նորություն չի բերին նույնիսկ հետագա դարերուն, որով VI դարը ընդմիշտ մնաց բյուզանդական ճարտարապետության ոսկեդարը։
Արաբիո անապատներեն VII դարուն խուժող բարբարոսական արշավանքը միանգամայն խամրեցուց հեթանոսական դարերեն սկսած պարբերական ելևէջներով անընդհատ շարունակվող ճարտարապետական արվեստի այլազան պտուղները Սյուրիո, Պարսկաստանի և Հայաստանի մեջ՝ այս երկրներու արաբական նվաճումով։ Մասամբ աննվաճ մնացած Բյուզանդիան անգամ իր նախկին թափը կորսնցուց և ս. Սոֆիայով փառաց գագաթնակետին հասած բյուզանդական արվեստը իր օրհասականին մոտեցեր էր, մեկ կողմանե քաղաքական
- ↑ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 77—80։ Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 14—17։