Էջ:Zvartnots, Gagkashen.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցքերը հայտնի են, որով ժողովուրդը հյուծված էր, իսկ Ներսես հեռուեն բնավ չէր կարող ազդել ժողովուրդին վրա, քանի որ նույնիսկ կաթողիկոսական հեղինակությունն ալ կորուսած էր մասամբ։

Իրաց այս վիճակին մեջ պետք է հավատալ, որ բացի Ներսեսեն, այս տեսակ պատասխանատու գործի մը ղեկավարությունը Անաստասին չի վստահելեն, նաև նյութական առատ աղբյուր ալ չէր կարող ունենալ։

Բացի այս, հավանական պատճառներ ալ կան, որ մինչև Ներսեսի հեռանալու Ժամանակը արդեն եկեղեցին գրեթե ավարտված էր։ Գուցե պակաս մնացած էին հատակումներ, գունավորումներ, արտաքին plate–forme–ի (հարթակ) աստիճաններ և մոտակա շինություններու մասեր, որոնք կարելի էր հավատալ մի երկրորդ անձնավորության, որն որ փոքր-ինչ փորձված էր շինարարական աշխատության մեջ[1]։

Արդ եկեղեցվո հիմնարկության թվական ընդունելով 643—644 թվականը, մինչև Ներսեսի հեռանալու 652 թվականի վերջը, մոտավորապես ինը տարի ժամանակամիջոց մը կմնա, որ հազիվ թե բավական կլիներ այդքան փափկաճաշակ և ճոխ զարդարանքներով բեռնավորված, նամանավանդ սովորական շինություններն բոլորովին տարբեր, տարողությանց նրբին հաշիվներով ձևակերպված պատասխանատու շենքի մը համար, ի նկատի ունենալով նաև այն ժամանակվան շինարարական գործավարությանց արվեստական միջոցներու նախնականությունն ու դժվարությունները։

Սա Սամուել Անեցու վկայութենեն որոշ կերպով կտեսնենք, որ Զվարթնոցի նմանությամբ Գագիկ Ա-ի Անիի մեջ շինել տված եկեղեցին, թեև նույնաչափ, այնուամենայնիվ շատ հեռու անոր ճոխութենեն և արտակարգ վայելչություններեն, դարձյալ տևեր է հինգ տարի. «ՋՂԵ… Սուրբ Գրիգորն գերահռչակ՝ զոր նախ սկիզբն առնու ի շինել թագաւորն Գագիկ ի յԱնի ի վեր այ Ծաղկոցաձորոյն վայրօք՝ գաղափար առեալ զլուսազարդ զհրաշալի սուրբ Գրիգորն զշինեալն ի ՆերսիսԷ հայրապետէ. և կատարեաց զաստուածակերտ փարախն բանաւոր հօտին Քրիստոսի ի Ռ ամի մարմնանալոյ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»[2], առանց նույնիսկ ունենալու հարակից շենքեր և ուրիշ բազմատեսակ հարամասունքներ, ինչպես պարիսպներ, ջրի ճանապարհներ, հնձաններ, այգիներ ևն, ևն։

Ամենայն հավանականությամբ, բացի արվեստագիտական որոշ թերություններն, նաև այն հապճեպ շինվելու պատճառով էր, որ եկեղեցին հազիվ 10—11 տարի դիմանալեն հետո վտանգվելով, անմիջապես ներքին մեծ մույթեր և շրջակամարներ շիներ են ՆԿԲ թվականին, ըստ սեղանի հարավային կողմին մույթին վրա գրված թերատ մի արձանագրության։

Եթե ըստ ոմանց ենթադրենք, որ Զվարթնոց տաճարի շենքը ավելի ուշ ժամանակ սկսված է, քան 647—648 թվականները, շատ մեծ հակասության մեջ կձգենք ինքզինքնիս։

Բացի վերև հիշված պատճառներեն, այսինքն՝ Ներսեսի բացակայության շենքին կանոնավոր և նպատակահարմար ղեկավարության անկարելիությունը, մինչև Ներսեսի մահը եղած ժամանակամիջոցը, բնավ բավական չէր այդքան ընդարձակ և հոյակապ գործը վերջացնելու։ Որովհետև 648-են մինչև Ներսեսի մահվան 660 թվականը կա 12 տարի ժամանակամիջոց, այս ժամանակամիջոցեն զեղջելով Ներսեսի բացակայության 6 տարին, կմնա միայն 6 տարի, որ անկարելի է Զվարթնոցի նման շենք մը, իր բոլոր հարակից մասերով, ամբողջացնել։ Այստեղ ստիպված եմ կրկնել, որ Անաստաս Ակոռեցիի, Ներսեսի բացակայության ժամանակ տաճարի շինության գործին ղեկավարություն միանգամայն անընդունելի է։ Ուստի պետք է իսկապես հիմնվինք Սեբեոսի և Հովհաննես կաթողիկոսի տեղեկություններուն վրա և ընդունենք, որ եկեղեցին հիմնարկված էր 644 թվականեն ոչ ուշ և վերջացած էր 652 թվականի վերջերին՝ 8 տարի ժամանակամիջոցի մը մեջ։

ժամանակագրական այս տեղեկությամբ որոշ

  1. Միևնույն ժամանակ ճարտարապետին կայսեր հետ գնալը ապացույց է, որ կամ եկեղեցին ավարտված էր և կամ բոլորովին պետք էր, որ կիսատ թողվեր։ Սակայն կիսատ գործի վրայե ճարտարապետը հեռացնելու անխոհեմությունը ոչ կայսրը կունենար և ոչ ալ Ներսես թույլ կուտար:
  2. Սամուել Անեցի, նշվ. աշխ., էջ 103—104։