Jump to content

Էրված սիրտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԷՐՎԱԾ ՍԻՐՏ

Սրտիս խորում խոր ցավ ունեմ,
Ամա՛ն, ցավիս դե՛ղ արեք.
Կորած գլուխ եմ, ծով-ցավ ունեմ,
Կորած գըլխիս տե՛ղ արեք...

Աղջիկ տեսա, ա՛լ–վարդի պես.
Վարդ — հույսերով սիրեցի՜.
Երգ ու վերքըս, մարգարտի պես,
Ոտքի տակը փըռեցի՜...

Բայց նա անցա՛վ, մըտիկ չարա՛վ—
Ի՜նչ կար փըռած ոտքի տակ.
Խելքըս առա՜վ, ուշքըս տարա՜վ,
Սիրտըս էրավ անկըրա՜կ...

Սրտիս խորում խոր ցավ ունեմ,
Ա՜խ, իմ ցավին ճա՛ր չըկա,
Սրտիս վըրեն ժեռ քար ունեմ —
էդ քարն առնող յա՛ր չըկա...