Ըղձանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ըղձանք

Հերանուշ Արշակյան


ԸՂՁԱՆՔ


Դաշնակ մը լոկ կ՚ուզեի,
Եվ սրահ մը կես մթին,
Մատներըս
Այդ դաշնակը խոսեցընել գիտնային,
Ի՜նչ կըլլար։
Թո՛ղ դաշնակը մատներուս տակ հեծկլտա՜ր․
Մթնշաղին մեջ մի քով,
Պչրանքով,
Բարակ շող մը արևի,
Թելիկ մը ոսկի,
Սըպըրդեր
Պատեն վեր։
Դաշնակիս հետ իմ հյուզերս ալ խոսեին․
Ու անիկա թո՛ղ հեծեր,
Դողդոջեին, կարկամեին իմ մատներ,
Թո՛ղ իմ ցավես անիկա ալ ազդըվեր։