Jump to content

Ընթերցող պոետին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 119 ]

ԸՆԹԵՐՑՈՂ ՊՈԵՏԻՆ

Զարմանքո՛վ գուցե նայես դու իմ այս
Գրքի էջերին՝ թե՛ անշուք, թե՛ պարզ,
Հեգնանքով գուցե ժպտաս ու ասես,
Թե պոետը մեր այս ո՞ւր է հասել...
5 Բայց հասել է նա մի ջինջ պարզության,
Որ ձեռք է բերվում «դժվար վարժությամբ»։—

Մեզ համար արդեն ուղի է անցած
Համաշեշտ երդի ռիթմը նվագուն,—
Սովորիր գրել դու պարզ ու պայծառ,
10 Ինչպես այն չքնաղ պոետը գանգուր,
Որի երգերում թե քորեյ, թե յամբ
Դյութում են իրենց տոկուն պարզությամբ,
Թովում են թափով, առնությա՛մբ արի —
Սրանո՛վ է նա ահա վիթխարի։

1929