Jump to content

Ընկեր գյուղացի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 225 ]

* * *

Ընկեր գյուղացի
էսօր
Դու
Ինքդ պիտի
5 Տեր կենաս դաշտիդ ու հացիդ․․․

էսօր
Քո
Բերքը տուր—
Մի չնչին մասը բերքիդ,—
10 Որ
Վաղը—
Եկող աշնան—
Քո դաշտը շնկշնկա՜, երգի․․․

էսօր
15 Թե
Ընկեր գյուղացի
Գնեցիր մի «աբլիգաց»—
էկող աշունքվա քո հացին
էլ ո՞վ,
20 Ո՞վ
Մոտ կգա։

[ 226 ]

Էսօր
Ի՞նչ պիտի տաս,
Քո դաշտին, գութան ու մաճիդ
25 Որ վաղը ավելի խնդա,
Քո սիրտը— և արտդ աճի։
1922