Jump to content

Ընտիր երկերի ժողովածու (Նիկողայոս Մառ)/Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթացի ծրագիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթացի ծրագիր
ԼԵԶՎԻ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ[1]

1. Արագ հերթափոխություններ հաբեթական տեսության զարգացման մեջ, նրա փուլերը։ Հաբեթական լեզվաբանություն. 1) հաբեթական լեզվի ուսմունքը և 2) հաբեթական տեսությունը (լեզվի ընդհանուր ուսմունքը):

2. Հաբեթական տեսությունը։ Բոլոր լեզուների ենթադատությունը նրան։ Շաղկապում նյութական կուլտուրայի պատմության և սոցիոլոգիայի հետ: Նրա կարևորությունը ոչ միայն հնագետի, ազգաբանի, արվեստի պատմաբանի, բանագետի, գրականագետի, այլև հասարակագետի համար և միջազգային, և ազգային շահախնդրության գծով, իսկ հատկապես ապագա միասնական միջազգային ապադասակարգային լեզվի պրոբլեմի համար՝ ամբողջ մարդկության լեզվական նվաճումների օգտագործումով, առանց բացառելու ժամանակակից սոցիալական կառուցվածքներից մերժված ցեղերի ու երկրների լեզուները, հավասարապես օգտագործելով այսպես կոչված միջազգային արվեստական լեզուները։

3. Մեկ սիստեմի հերթափոխումը մյուսով բազմալեզվայնությունից միալեզվայնության անցնելու ճանապարհին և հնչական լեզվի ստեղծվածությունը մարդկության աշխատանքով, նրա արվեստականությունը։

Մարդկային հնչական լեզվի, իբրև որևէ մեկի, թեկուզ և բնության շնորհի չգոյությունը, բնական լեզուների չգոյությունը։ Ապագա միասնական լեզվի ուրվագծվող բնույթն ըստ օրգանական կապի անդասակարգ տնտեսության, անդասակարգ հասարակայնության և անդասակարգ կուլտուրայի հետ։

4. Լեզուն ստեղծող հասարակայնության անմիջական ստեղծագործական ֆակտորների հաշվառումը ոչ պակաս չափով լեզվի պատմության, քան հասարակական ձևերի պատմության համար է ինչպես այդ ուսուցանում է մարքսիզմը: Լեզվի ծագման պրոբլեմի լուծելի լինելը և գիտական ակտուալությունը՝ ապացուցման ծանրության փոխադրումով ձևական կողմից իդեոլոգիականին: Իմաստաբանությունն ու հնէաբանությունն իրենց նոր ըմբռնումով։ Ապագա միասնական լեզվի արվեստական բնույթը, ինչպես և անցյալում էլ չեն եղել բնական լեզուներ։

5. Յուրաքանչյուր ազգային լեզվի, յուրաքանչյուր ցեղային խոսվածքի հաշվառման անհրաժեշտությունն իբրև հավասարապես և առանց բացառության միասնական գլոտտոգոնիկ (լեզվաստեղծման) պրոցեսի արդյունքների, մարդկության միասնական աշխատանքային կյանքի և նրա զարգացման տարբեր փուլերի նստվածքի՝ ի շահ ոչ միայն անցյալի պատմության, այլև մեր նոր կուլտուր-տնտեսական շինարարության և մարդկության ապագայի, մասնավորապես միասնական միջազգային լեզվի ակտուալ պրոբլեմի։

6. Հաբեթական լեզվաբանության գիտելիքների սահմանների մասին արտահայտության նեղ իմաստով, այն է՝ բուն հաբեթական լեզուների ուսմունքի և հաբեթական լեզուների հետ անմիջական ծանոթության իմաստով ճիշտ յուրացնելու համար լեզվի ընդհանուր ուսմունքի բովանդակությունն ըստ հաբեթական տեսության։ Առարկայի գրականությունը հաբեթական տեսության և նրա տեխնիկայի վերաբերյալ կողմնորոշվելու համար. 1) Н. Марр, Абхазский аналитический алфавит (К вопросу о реформах письма), Л., 1925, հրտ. ЛИЖВЯ. 2) Н. Марр, Классифицированный перечень печатных работ по яфетидологии, Л., 1926, հրտ. ИЭНК, գերադասելի է երկրորդը. 3) По этапам развития яфетической теории. Сборник статей Н. Марра, Л., 1926, հրտ. ИЭНК. 4) лингвистически намечаемые эпохи развития человечества и их увязка с историей материальной культуры, Сообщения ГАИМК, հ. I, Л., 1926, էջ 37-70. 5) Чуваши-яфетиды, Чувашиздат, Чебоксары, 1926, և վերապահումներ մամուլում եղած այս նորագույն գրականության վերաբերյալ ևս։

7. Սեմական լեզուների հետ վրացերենի ցեղակցության վերաբերյալ „Иверия“ վրացական լրագրում առաջին տպագիր հայտարարությունից (ПЭРЯТ, էջ 1-7) ուղու մասին մինչև „Unter dem Banner des Marxismus“-ի մեջ (1926, պրակ 3, էջ 358-599) „Uber die Entstehung der Sprache" աշխատության հրապարակումը (ռուսերեն բնագիրը ПЭРЯТ-ում, էջ 286-335, լեզվի ծագման մասին): Հաբեթաբանության ուսումնասիրած լեզուների շրջանակի ընդարձակումը և հաբեթական տեսության զարգացման հանրագումարային ուրվագիծ՝ օրինակներով և գրականությամբ։

8. Այդ ուղիով ընթանալու պահին դեն նետած կարծեցյալ գիտական դրույթներ, ուսմունքներ, կամ որոնումներ «ռասայական լեզուների», «նախալեզվի և լեզուների ցեղային մաքրության», այս կամ այն լեզվասիստեմի օտար վայրում «նախահայրենիք» ունենալու, միջլեզվական չինական պարիսպների, գրավոր հիշատակարաններով լեզվական երևույթները ժամանակագրելու մասին։ Այս առնչությամբ ձևաբանության բացառիկ գերիշխանությունը հին լեզվաբանական դպրոցում և գերադաս ուշադրությունը դեպի մեռած լեզուները, արհամարհանքը տեսական ուսումնասիրության մեջ բառական նյութի նկատմամբ համեմատական քերականությամբ և նրանց անտիթեզերն ըստ հաբեթական տեսության։ Գիտական աշխարհի վերաբերմունքը դեպի տեսությունը։ Եվ եզրակացություն — ակտիվության ուժեղացումն ու ընդլայնումը։

9. Հաբեթական լեզվաբանությունը՝ հնդեվրոպական լեզվաբանության շարունակությունը, նրա հետագա զարգացումը։ Հաբեթաբանի վերաբերմունքը դեպի հնդեվրոպական լեզվաբանությունը: Հաբեթական լեզվաբանությունը և սովետական նոր կուլտուր-տնտեսական շինարարությունը, մասնավորապես ազգային գծով։

10. Հաբեթական լեզվաբանության տեխնիկան և տերմինները։ Անալիտիկ տառադարձությունը (տես „Аналитический алфавит абхазского языка. К вопросу о реформах письма“): Պայմանական նշաններ (վերասերում, անկում, թուլացում և այլն)։ Ձայնավորների և բաղաձայնների գրավոր գծագրումը։ Տերմինների մի զգալի մասի իմաստը։

11. Տառադարձություն։ Սիստեմի ջիղը՝ տառերի թվային մեկնաբանություն։ Պարզ հնչյուններ, թույլերի (սուլա-շչական և շնչեղ) և ուժեղների՝ բարդերի (կիսաշփական), իսկապես դիֆուզ կարգի հնչյունների հետ ունեցած փոխհարաբերության աղյուսակը։

12. Ուսմունքի նորությամբ լսարանում ստեղծված տրամադրության վերելքը անկման հիմք չունի, շնորհիվ նոր նվաճումների աճման, որոնք առաջ են բերում հին ըմբռնման, երբեմն իսկ ամենանորերս արտահայտված ըմբռնման, ինքնաքննադատություն և վերանայում: Այսպես, ուղղումներ են պահանջում լեզվի ծագման վերաբերյալ նորագույն աշխատության հնացած մասերը:

13. Հրապարակված ծննդաբանական ծառի թերությունները, անլրիվությունը (բացակայում են ամերիկյան, օվկիանյան, աֆրիկյան լեզուները, հավասարապես և Ասիայում դրավիդական և Հնդկաստանի այլ, ոչ-պրոմեթեիդական=«ոչ հնդեվրոպական» լեզուները) և պարզացված սխեմայնությունը (հեռավոր արևելյան լեզուների ընդհանուր հիշատակումը)։

ա) Չինարենը, նրա տիպաբանական բացարձակ հնությունը և էվուլուցիոն հարաբերական նորույթները։

բ) Հաբեթաբանների հանդիպումը ամերիկանիստների հետ, Եվրազիայի լեզուների շաղկապումը ամերիկյան լեզուների հետ, հաբեթական տեսության զարգացման առկա ստադիայում պալեոասիական լեզուների և առհասարակ հյուսիսային և ֆիննական լեզուների միջոցով։

գ) Եվրոպական լեզուների ուրվագծվող կապը Հնդկաստանի լեզուների միջոցով (աուստրո-ասիական լեզուներ), մինչ պրոմեթեիդականները («մինչ հնդեվրոպականներ») ամերիկյանների հետ։

դ) նախդիրներով կազմվող լեզուների խումբը նաև Արևմուտքում, ներառյալ հաբեթական լեզուները։

ե) Անկախ նախդիրային կազմությունից, աուստրո-ասիական լեզուների կապը հյուսիսում ֆիննականների և մալայականի միջոցով հեռավորարևելյան, ճապոնական և կորեական լեզուների հետ։

զ) Աֆրիկան, նույնիսկ հարավայինը, առանձին լեզվաստեղծական աշխարհ չէ. հոտտենտոտյան, կամ նամայան լեզուն միջերկրածովյան է։

է) Բուն Հաբեթական լեզուները հաբեթականների հետ շաղկապելու առթիվ։

14. Ամբողջ աշխարհի լեզուների ծննդաբանական ծառի առաջին տպագիր փորձի որակական թերությունները։ Ձևական տիպաբանություն, տիպաբանության վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումների անլրիվությունը և իդեոլոգիական նշանակությունն ըոտ սոցիալական կարգի հետ ունեցած կապի, ըստ լեզվի կառուցվածքում ունեցած անդրադարձման։ Սկզբնական կառուցվածքն առանց ածականների, առանց բայերի, առանց դերանունների և առանց կապակցության տերմինների (շաղկապների) կատեգորիայի, առանց քերականական սեռի, բնական սեռի հաշվառմամբ։ Անջատական (սինթետիկ), կցական (անմիջական և դերանվանական) և թեքական տիպերը (ձևաբանվող մասերի ազատությամբ ու կայունությամբ։

15. Թեքական տիպաբանության մի տեսակի հնությունը նրա մյուս տեսակի համեմատությամբ չի ենթադրում ամենահետնագույն տեսակի անմիջական ծննդաբանական կապը հնի հետ։ Հաբեթական բուրգի բարդությունը։

16. Տիպաբանության որոշում ոչ թե առանձին հատկանիշներով, այլ հատկանիշների հավաքականությամբ. այսպես, կցական, թեքական տիպաբանության որոշումը։

17. Տիպաբանության անջատականությունը և իմաստաբանության յուրահատկությունը չինարենում։ Իմաստաբանության պրիմիտիվությունը։ Չին. ‘ձուկ’ yü, ‘անձրև’ yü: Բազմիմաստություն։

18. Ձևաբանության փոփոխականությունը բառապաշարի իդեոլոգիայի և բառերի իմաստի փոփոխականության հետ լեզվաստեղծման տարբեր դարաշրջաններում, տնտեսական և հասարակական կյանքի տարբեր դարաշրջանների (այդ կյանքի ցեղային կազմի) համապատասխան, չին. ma ‘ձի’ — մորդ. մկշ. liш-ma ‘ձի’, լատ. pān-is ‘Հացվ, հուն. bàlan-os ‘կաղին’:

19. Տառերի փոփոխականության հետ ձևերի փոփոխականություն միաժամանակ կամ անջատ, ընդհանրությունը («ցեղակցություն», «փոխառություն») խաչավորման ուղիներում՝ կախված հաղորդակցման տարբեր ձևերից (ձևական տիպաբանության տարբերվելը բառամթերքից և հակառակը) և դասակարգային, resp. պրոֆեսիոնալ մոմենտի նշանակությունը։

20. Լեզվի պաշտամունքային բնույթը։ Մազիզմը (կախարդությունը) իբրև արտադրության գործոն և որսորդական լեզու։

21. Ըստ լեզվի սիստեմի նաև նրա հնչյունական կազմը։ Հին սիստեմնների, հնչյունների, հատկապես դիֆուզների և դիֆուզսիդների, resp. կիսաշփականների, առաջին hերթին ետնալեզվայինների՝ բկայինների կամ կոկորդայինների մահացման պրոցեսը։ Զանազան սիստեմների լեզուների ընդհանուր համեմատական քննումն այս տեսակետից՝ ամերիկյան, սեմական, պրոմեթեիդյան լեզուների (տատանումներով զանազան ներկայացուցիչների մեջ), առանձնապես սանսկրիտի և հունարենի։ Տատանում, առավել կամ պակաս արխաիզմ, ավելի հին սիստեմի լեզուներում, հենց հաբեթական լեզուներում։ Շշմեցուցիչ նվազում բասկերենի, այլև հոտտենտոտերենի հնչական կազմի մեջ։ Հնչյունական կազմի աղքատությունը և նրա աղբյուրը։

22. Յուրաքանչյուր սիստեմի կտրվածությունը մեկ տիպի առանձնացած գոյության մեջ և սրա հետևանքները — այսպես կոչված ռասայական լեզուների և ընտանիքների գաղափար։ Հաբեթական սիստեմի կառուցվածքի հոսունությունը, նրա բազմատիպությունն ու նրա տարբեր ակնառու դիախրոնիկ կապվածությունը։ Դրա մեջ են հենց թեքականության երկու տեսակը. սեմական շեղում — վրացերենը (հին գրակ.), պրոմեթեիդական («հնդեվրոպական») շեղում - հայերենը (գրաբար)։

23. Հնչական հոմոխրոնիկ համապատասխանությունները (կորրեսպոնդենցիաներ), այսպես կոչված հնչյունական օրենքներն իբրև հիմք լեզուների ձևական դասակարգման, նրանց ստատիկայում:

24. Հոմոխրոնիկ համապատասխանությունների օրինակներ հաբեթական լեզուների սուլա-շչական ճյուղից՝ սուլական (սուլ.) և շչական (շչ.) խմբերից։

25. Սոցիալական հնչյունաբանություն (սոցիալական խմբավորումներ ըստ հնչյունական համապատասխանությունների)։ հնչյունների փոփոխությունների և լեզվի մեջ նրանց փոխհարաբերությունների հաշվառումը ոչ իբրև ֆիզիոլոգիական փաստերի, այլ իբրև հասարակական փոխհարաբերությունների ցուցիչների տարածության մեջ, տերիտորիալ («միջցեղային») կամ ժամանակի մեջ («ներցեղային»)։

26. Սոցիալական հնչյունաբանության աղբյուրները (տնտեսական-հասարակական մերձեցում, խաչավորում): Յուրաքանչյուր կազմավորված հնչական լեզվի խաչավորվածությունը։ Ցեղերը ոչ թե ըստ արյան են, այլ ըստ ընդհանուր տնտեսության։ Հնչական լեզուն գծայինի ժառանգություն։ Ցեղի տարբերիչ հնչակոմպլեքսը ոչ թե կենդանական է, այլ հոդաբաշխ։

27. Դիախրոնիկ հնչական համապատասխանությունները՝ լեզուների ձևական դասակարգման հիմք նրանց դինամիկայի մեջ (հնչական լեզվի հնէաբանական կտրվածք)։

28. Զանազան սիստեմների և յուրաքանչյուր տվյալ սիստեմի տարբեր լեզուների փոխհարաբերությունների բարդության համեմատ աղյուսակ կառուցելու դժվարությունների մասին։

29. Գլխավոր դժվարությունը լեզվաստեղծման միասնական պրոցեսի ծննդաբանությունը կազմելու մեջ (բոլոր հատկանիշների հաշվառման ձգտումով) ժառանգականության իբրև լեզվաստեղծման մեջ կասեցնող սկզբունքի աճման և ստեդծագործությունը կենդանի հասարակայնության մեջ փոխադրելու, հենց նրա շարժման (բարբառայնության, պայմանների հասունացում մուտացիոն կարգի հերթափոխությունների համար, ռևոլուցիոն տեղաշարժեր կամ պայթյուններ) պայմաններում։ Սկզբում դատարկ տեղ, ո՛չ ոգի, ո՛չ էլ հնչական նյութ լեզվական աշխատանքի համար։ Լեզուն՝ մարդկային կոլեկտիվի ստեղծագործություն։

30. Լեզվի ծագման պրոբլեմի հետաքրքրությունն ու նշանակությունը դասընթացում անցածի գումարային շարադրանքի առնչությամբ ընդհուպ մինչև ծննդաբանական աղյուսակ կազմելու դժվարությունների հարցը։ Մարդկության հնչական լեզվի զարգացման կենսական ռեալ աղյուսակը բացառվում է նրա լոկ անդրադարձված գոյության պատճառով։ Կոլեկտիվի ստեղծագործությունը՝ լեզուն «արտացոլումն է նրա ոչ միայն մտածողության, այլև նրա հասարակակարգի ու տնտեսության, արտացոլում լեզվի տեխնիկայի ու կառուցվածքի, հավասարապես և նրա իմաստաբանության մեջ»։ Ինքնին լեզուն գոյություն չունի իբրև օրինաչափ երևույթ, որ ապրում է հատուկ ֆիզիոլոգիական կամ հոգեբանական օրենքներով։ Լեզվական երևույթների, առհասարակ հնչական լեզվի կենսունակությունը նրանց օրգանական կապվածության մեջ է նյութական կուլտուրայի և տեխնիկայի զարգացման հետ։ Այս առնչությամբ կուլտուրայի սաղմնավորման տեղի հարցը Արևելքում կամ Արևմուտքում։

31. Մարդկության պատմության արևմտա-եվրոպական հնագիտական կառուցումը 1925 թվականի ձևակերպումով։ Կուլտուրայի սաղմավորման լեզվաբանական տեղը նյութի առավելազույն կուտակման և փաստերով հավաստվող մուտացիոն կարգի երկարատև պրոցեսի պայմաններում: Այնտեղ է «հայրենիքը», մարդկության կուլտուրայի և դրա հետ միասին հնչական լեզվի բուն սոցիալական-ստեղծագործական միջավայրը: Դա Արևմտյան Եվրոպայում է՝ Միջերկրածովքը։

32-33. Նախնադարյան կուլտուրան և գծային լեզուն, նրա եղանակները՝ կախված ֆիզիկական և հասարակական տվյալների (բնական և արհեստական եղանակներ)։ Ձեռքի դերը։ «Նախնադարյան կուլտուրա» տերմինի անռեալությունը։ «Կուլտուրա» և «նատուրա» տերմինների ծագումը։ Միջերկրածովյան կուլտուրայի նախապատմական ստեղծողների լեզվով խոսող ժողովուրդների հեռավորությունը։ Աշխատանքի և պաշտամունքի միահյուսումը երկրագործության մեջ։ ‘Ձեռքի’ դատը ‘երկնքի’ հետ։ Գծային լեզուն բնության պարգե՞վ է արդյոք։ Ձեռքը կախարդության կազմակերպիչ կամ ղեկավար հիմք՝ գործիք։

34. Ձեռքը կուլտուրա ստեղծողի դերում։ Ձեռքն իբրև արտադրության գործիք հնագիտական լուսաբանությամբ։ Մարդկային լեզվի տնտեսական-հասարակական ծագումը։ Ձեռքը մարդկության լեզվական կյանքի կենտրոնում ճիշտ այնպես, ինչպես նրա աշխատանքային կյանքի արտադրության կենտրոնում։ Գծային լեզվից անընդհատ հաջորդականությունը դեպի հնչականը։ Մինչհնչյունային ձեռնային կամ գծային լեզվի և հնչյունային լեզվի շաղկապման փաստեր (վրաց. toda ‘մեկնել’, ‘կանչել’ հավասարապես ‘ձեռքից’-ից և այլն): Լեզուն ֆունկցիոնալ կերպով ժառանգել է ձեռքի անունը։ Գծային լեզվի առավելությnւններն ու թերությունները։ Ձեռքը և աչքը ամբողջովին մարմնի գլխամասում կենտրոնացած ապարատով փոխարինվելու ռևոլուցիոն նշանակությունը։

35. ‘Ձեռքի’ բազմիմատությունը և ‘ձեռք, կին, ջուր’ իմաստաբանական փունջը։ Սկզբնապես ասեմանտիկ (ոչ մի իմաստ չունեցող) անունների նշանակությունը որոշելու առաջնակարգ նշանակությունը։

36. Հնչյունային լեզվի սիստեմը գալիս է սոսկ այն դարերից, երբ լիովին կայունացել էր նրա կազմավորումը։

37. Լեզվի չորս տարրերի (էլեմենտների) ծագման միջավայրի մասին։ Չորս տարրերի (դիֆուզ հնչական կոմպլեքսների, որոնք հետագայում ձևավորվել են իբրև չորս տարր, այսպես կոչված ցեղային անուններ) նախախոսքային ծագումը։ Տերպսիխորա և լեզվի չորս տարրերը։ Հնչական լեզվի կարիքի բացակայությունը ձեռնալեզվի ժամանակաշրջանում։ Հնչյունները կախարդական-արտադրական գործողության շրջանակում, իբրև պարի, երգի ու երաժշտության՝ հետագայում ինքնուրույն արվեստների, անբաժանելի կազմիչ մաս։ Հոդաբաշխ կոմպլեքսային հնչյունների ծագման միջավայրը, իբրև կոլեկտիվ աշխատանքային պրոցեսի է կախարդական-արտադրական գործողության երաժշտական ձայնական միջոցների։ ‘Երգել’ (պարել, խաղալ, երգել) տերմինի դիֆուզ նշանակությունը և անբառ երգ։ Ձեռքը առաջին երաժշտական գործիք։ «Պարի, խաղի, երգի» հնէաբանական պատմության արտացոլումը հունական մուսաներին և աստվածներին վերաբերող առասպելներում: Տերպսիխորա, Θespis, terps, kerp, ğerbeϑ, ğermeϑ, karapet, հավասարապես և tarmaν և այլն և sraman, шaman, alma, ϑeleb: Տերպսիխորա և դերվիշների երգչախումբ։ Մոգական հնչյուններ, երաժշտական հնչյուններ, խոսքի ձայնական, հոդաբաշխ հնչյուններ, (կախարդում», «երգ», «էպոս» և հնչական լեզու։ Չորս հոդաբաշխ կոմպլեքս, չորս տարր և արյունակցական ցեղերի գոյացումների կայունացում։ Չորս տարրերի, դրանցից յուրաքանչյուրի առաջին աղոտ նշանակությունը և տարերը, տարրերից յուրաքանչյուրը հավասարապես ամեն մի իմաստի հնչական ազդանշման նոր դերում։ Հաղորդակցման նոր միջոցի՝ հնչական լեզվի զարգացումը՝ կախված տնտեսության և հասարակայնության աճումից, հնչական լեզուների նոր տիպերի աճումը, համակից իրենց ծագման պրոցեսից - խաչավորման միջոցով։ Հնչական լեզուների սոցիալական խմբավորումներ, նրանց՝ պաշտամունքա-իշխողականներից առօրյա լեզուներ դառնալով։

38. Մինչխոսքային հնչյունաբանություն։ Առանձին հնչյունների ֆունկցիոնալ նշանակության աճումը։ Մինչխոսքային հնչյունաբանության դիֆուզությունը, կիսաշփականները՝ դիֆուզ հնչյունների մնացուկներ, որոնք գտնվում են անհոդաբաշխների սահմանագծում, դիֆուզոիդներ: Հնչյունների գիտակցումը իբրև ինքնուրույն ֆունկցիոնալ մեծությունների, և ձայնավորի տարբերակումը երաժշտական կարգի երևույթների զարգացման պրոցեսում:

39. Հնչական լեզվի աճումը գծային լեզվից ժառանգված բների, տեսակների և փնջային իմաստների գոյացումը՝ կապված կուլտուրայի զարգացման և հասարակական ձևերի զարգացման պրոցեսի և լեզվական նյութի աճման հետ՝ նայած վերապրուկային հմտություններին: Իմաստաբանության պոլիգենիզմը և նրա գործունության աստիճանը նաև անախրոնիզմի դեպքում:

49. Հաբեթական լեզվաբանության տեսության կապը հնդեվրոպական լեզվաբանության հետ և կախումը նրանից, իբրև լեզվի ուսմունքի զարգացման հետագա էտապ: Հաբեթական լեզվաբանության հիմնական դրույթները, իբրև հնդեվրոպական լեզվաբանության անտիթեզեր (դատողություններ լեզվի ծագման մասին, այդ ծագման միասնական ժխտումը, խաչավորում, իմաստաբանություն, հնէաբանական համեմատության մեթոդ, գրազուրկ լեզուների դերը և այլն):

50. Հաբեթաբանության հարաբերակցությունը մարդկության պատմության հետազոտության հետ ըստ նյութական կուլտուրայի հուշարձանների: Հադիպում լեզվական նյութը իբրև հուշարձան ըմբռնելու մեջ (բառը ոչ թե իր է, այլ նրա նստվածքը, իրի ֆունկցիայի արտահայտությունը): Տարբերություն գենեզիսի (ծագման) և հարաբերակցությունների վերլուծության մեթոդների մեջ և իբրև դրա հետևանք՝ տարբերությունը եզրակացություններում:

51. Հաբեթական տեսության հանդիպումը մարդու վերաբերյալ ուսմունքի այլև հարակից մարզերի նախընթաց և ժամանակակից հետազոտողների արտահայտած դրույթներին: Լեզվաբաններ: Փիլիսոփաներ: Նյութական կուլտուրայի պատմաբաններ (հնագետներ և ազգագրագետներ), սոցիոլոգներ և մարքսիստներ:

  1. Այս ծրագիրը նախադրվել է լեզվի ընդհանուր ուսմունքի վերաբերյալ դասախոսություններին, որը կարդացել է Ն. Յ. Մառը 1927 թ. Բաքվում, Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան Պետական Համալսարանի արևելագիտական ֆակուլտետում: Ծրագիրը հրատարակվել է 1927 թ. առանձին բրոշյուրով: