Թախիծն իրենից վաղ հասավ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մանուշակ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Թախիծն իրենից վաղ հասավ)

Վարդան Հակոբյան

Վերադարձիր
***

Թախիծն իրենից վաղ հասավ դեմքիդ,
Երկու մոմ վառե՜ց աչքերի մեջ քո.
Ցավի ծաղիկ է, բուրվառ է հոգիդ՝
Անհուն, խավարած երկնքի ներքո։

Հիմա ո՞ր աստղի դուռն ես դու ծեծում,
Վիրավոր խոսքը՝ ճերմակ շուրթերիդ.
Վանքի պատի տակ սիրտս հեծեծում,
Բառերն է հեգում սուրբ աղոթքներիդ։

Մեր ճանապարհը հատնեց ցրտում մառ,
Դարձի մեղեդին մնաց ձյունի տակ.
Սոված ու անօգ հավքերի համար
փռում եմ սրտիս փշրանքները տաք...
                                29.01.1997թ.
Հ.Գ.
Գարունը ձմռան հուշեր չի բերի,
Հավքե՜րը անմեղ կերգեն, ինչ կա որ...
Ոչինչ, պարզապես երկնի մի ծերի՜ն
կսպասվի մեկը՝ չի գա ոչ մի օր։