Թատրոն
2. ԹԱՏՐՈՆ
Ամեն հիմնարկություն և սկզբնավորություն իր հաստատությունը ունեցած օրեն կունենա նաև իր հակառակորդներն ալ որոնք, զանի խորտակել ու անհետացնել կուզեն. ուստի այն հիմնարկությունները, հակառակորդաց կամացը չը զոհվելու համար, պետք է անոր հիմերը խիստ զգուշությամբ և ավելի ամուր կերպով հաստատվին՝ որ ո՛ևիցե փոթորիկի մը բռնված ատեն, եթե յուր մասնիքներն ալ խորտակվին, գոնև յուր հիմերը հաստատ մնան։
Մեր մեջ բավական ժամանակե ի վեր բազում հաստատություններ եղան, բայց դժբախտաբար ասոնցմե շատերը անհետ եղան ի շնորհս հակառակորդաց (ինչպես խոսարանի հաստատությունն ալ, որ իր ծնունդը առած օրեն իր թշնամիներն ու հակառակորդներն ունեցավ), բայց ասոնք լավ գիտնալու են, թե ամենափոքրիկ վնաս մը կամ արգելք մը չը պիտի կրնան հասցնել, քանի որ անոր հիմերը ավելի հաստատ և խիստ խորը ձգված են ժողովրդյան սրտին մեջ. այնպիսի հաստատություն, որոնք հառաջադիմության շավղին հետևող ազգի մը նախաքայլերն են և առանց անոնց՝ հառաջադիմությունը անկարելի է։
Ո՞ ւր են այնչափ այլևայլ նպատակներով կազմված ընկերությունները, ի՞նչ եղան ատոնք, և ի՞նչ արդյունք կրցին [ 114 ]հառաջ բերել,— ոչինչ, այլ մեկ մեկ անհատի կրից և թշնամացը զոհվելով, անհետացան՝ առանց արդյունք մը հառաջ բերելու և ահա ասոնցմե մինակ Հայկական և Անձնվեր ընկերությունները դեռ հաստատ կեցած են²), որոնք մեծապես օժանդակեցին ազգին և դեռ կօժանդակեն թե բարոյապես և թե նյութապես։
Այս հաստատությանց կարգեն է նաև թատրոնի հաստատությունն ալ, որ երբեմն զանազան թշնամիներն պաշարվելով, նախատվեցավ, բամբասվեցավ և վերջապես այնպիսի վիճակի մը հասավ, որ միշտ խափանվելու երկյուղը կազդեր ճշմարիտ թատրասերներուն․ և ահա դեռ այդ անորոշ և տատանյալ վիճակովն է, որ կը շարունակվի մինչև ցայսօր: Թատրոնը հայելի մ’է, որուն մեջ մարդս կրնա իր ճշմարիտ պատկերը տեսնել և որով իր վրա նշմարած անհաճո տեսքերը անհետացնել և մաքրել, իսկ դերասաններն ալ մեկ մեկ դաստիարակներ են, որ ամեն աստիճանի մարդոց ճշմարիտ պատկերը կամ բարության և լավության հետևանքները ներկայացնելով, մարդուս բարոյական զարգացմանը պատճառ կըլլան․ ուստի, սրտի և մտքի բարոյական զարգացմանը փափագողը պետք է թատերասեր ըլլա, կամ այն, որ թատերասեր է՝ ուրեմն բարոյականության ծավալման ալ փափագող է։
Ամեն լուսավորյալ ազգ՝ այս ճշմարտության համոզված ըլլալնուն, քանի քանի թատրոններ և թատերական խումբեր ունին իրենց մեջ, որոնք միշտ պետք եղած քաջալերության արժանացած ըլլալնուն, կարողացեր են օրինավորություն պահել և հառաջադիմել, և ասով ժողովրդյան համակրությունն ալ գրաված են։ [ 115 ]Մենք, որ իբր լուսավորյալ ազգ կը պարծինք և միշտ հառաջադիմության քայլեր առնելու կաշխատինք, այս ճշմարտությունը, որ ինչպես ըսած էինք, թե հառաջադիմության միջոցներեն մեկն է, իբր երևակայություն մը կը նշմարենք և թատրոնը ոչ թե բարոյական և օգտակար հաստատություն մը, այլ իբրև ղբոսատեղի մը կը նկատենք, և ահա ասոր համար է, որ մինչև ցարդ օրինավոր Հայ թատերաբեմ մը ունեցած չենք:
Ժամանակ մը Արևելյան անուն թատրոն մը ունեինք։ Ասիկա մեկ քանի տարի շարունակ Հայ ներկայացումներ տալով` կրցավ հասարակության ընդունելությանը և քաջալերությանը արժանանալ. բայց հանկարծական արկած մը զանի իր այս ընթացքեն դադրեցուց3):
Բայց և այնպես. երբեմն երբեմն այլևայլ անուններով թատերական խումբեր և վարչություններ տեսնվեցան4), որոնք նույն թատրոնը դարձյալ վերականգնելու հուսով աշխատեցան, զոհվեցան և վերջապես վնասվեցան թե բարոյապես և թե նյութապես, բայց, ավաղ, որ իրենց այս աշխատությունը, որ նյութական оգնության կը կարոտեր, բնավ քաջալերող չեղավ. այն ժողովուրդը, որ խիստ գեշ օդերուն անգամ հեռավոր տեղերե խումբ խումբ թատրոն կը հաճախեր, կարծես այն ատեն այլևայլ պատճառաբանություններով անտարբերության մեջ թաղվեցավ և սկսավ անտարբեր աչոք դիտել, մինչդեռ մեկ քանի տարի հառաջ իբր լուսավորության նախաքար մը և ազգության փառք մը կը համարեր։
Ի՞նչ շահ կրցանք ունենալ ասկե, ոչինչ, բայց եթե նույն խումբերը անօգնական մնալով, տեղի ունեցած մեկ քանի անտեղությանց ու ապօրինավորությանց առաջքն առնուլ անկարող [ 116 ]կարող եղան և ասով ժողովրդյան այն անտարբերությունն անվստահության փոխվելով՝ ալ յուր փափագը բոլորովին մարեցավ, թատրոնի վրա ունեցած գաղափարը խանգարեցավ և Արևելյան անունն ալ իր դիրքովը մեկտեղ Ալգազարի փոխվելու դժբախտությունը արժանացավ5)։
Ի՞նչ օգուտ կրցին ունենալ այնչափ զոհողությունները, աշխատությունները և ժողովրդյան այն փափագը.— բոլորն ալ հօդս ցնդեցան, և անոնց հիշատակները միայն կեցած են այսօր, և որոնք միշտ ցավ կը պատճառեն ճշմարիտ զգացման տեր եղողներուն։
Մեկը, մեկը կար մի միայն6), որ թատրոնի վերականգնության կարծես ի բոլոր սրտե ուխտած` առանց վարանելու ամեն միջոց ձեռք առավ, զոհեց իր անձը, իր կյանքը, իր քսակը և վերջապես զոհեց ամեն բան՝ ինչ որ իրեն սիրելի էր. և ահա ի շնորհս անոր, գրեթե կես-Հայ թատրոն մը ունինք այսօր Օսմանիե անվամբ7), բայց այն ալ անորոշ վիճակի մը մեջ։
Ուրեմն ինչո՞ւ չենք քաջալերել զանի, քանի որ մեզի փառք ու պարծանք համարվող շենքի մը հաստատությանը և անցյալին մեջ տեղի ունեցած նախատինք մը մեր ճակտին վրայեն սրբելու համար ամեն ջանք և զոհողություն չի զլանար։
Մենք խիստ բծախնդիր ըլլալով, ամեն բանի մեջ օրինավորություն կը բնտռենք. այո՜, օրինավորությունը միշտ հարգելու է, բայց սա ալ գիտնալու է, որ առանց կողմնակի պարտավորությունները ի գործ դրվելու՝ օրինավորությունն ալ անկարելի է։
Մենք թողլով մեր հայկական ներկայացումները, կը դիմենք [ 117 ]մենք օտար թատրոններ, որ մեզի բնավ օգուտ մը չընելեն զատ` մեծ ամոթ մ՚ալ կրնա համարվիլ, քանի որ մենք մեզի համար թատրոն մը ունինք. այո՛, թողլով մեր թատրոնը կը հաճախենք հոն, որովհետև օտար թատրոնները ավելի զարդարուն են և դերասաններն ալ ավելի հառաջադեմ, որովհետև մեր թատրոնը խիստ աղքատ է և դերասաններն տկար, հետևաբար` ապօրինի. կուզենք որ մեր թատրոններն ալ օտար թատրոններու նման ըլլան։ Զարմանալի պահանջում. ենթադրենք պահ մը, թե ներկա թատրոննիս յուր այս կաղն ի կաղն ընթացքին մեջ անգամ, պետք է ամենայն կերպիվ անոնց փայլունությունը ունենալ.— շատ աղեկ,— այն անձը, որ ամեն զոհողություն և վնաս չէ խնայած և յուր վնասը գոցելու համար օտար ներկայացումներ տալ ստիպվեցավ, ալ ավելի ծախքեր ընելու համար որո՞ւ վստահի, (բայց դարձյալ նույն անձն էր, որ կատարյալ սիրահարի մաս կատարողի մը 10 ոսկի ամսական կը խոստանար) ժողովրդյա՞ն,— մեր ժողովուրդը միշտ նորասեր ու կասկածոտ է, ամեն բանի սկիզբը հը հարգե, կը քաջալերե, կը պաշտե և վերջապես անոր հարատևության ի բոլոր սրտե կուխտե, բայց փոքրիկ շարժում մը, կասկած մը կարող է ժողովրդյան այս եռանդը մարել ու ամեն խոստում մոռցնել— ահա ճիշտ այս հետևությունն ունեցած է թատրոնի մասին ժողովրդյան ունեցած փափագն ու տված կարևորությունը, ուրեմն, ինչպես համարձակի ալ ավելի պարտուց տակ ճզմվիլ, քանի որ ժողովրդյան կողմեն փոքրիկ շարժում մը և քաջալերություն մը անգամ տեսած և ընդունած չէ։
Արդ, ո՛ ժողովուրդ, մենք բուն մեր ուզածին նման թատրոն մը ունենալու համար պետք է հարգենք զանի, որ մինակ [ 118 ]այս նպատակին և մեր անվան պատվույն համար կաշխատի, քաջալերենք զանի, որ նա ալ մեզ գոհացնելու կարող ըլլա, թողունք օտարները, որովհետև օտարներեն չկա մեզ հույս, հուսանք մինակ Հայ անունեն, սիրենք ինչ որ Հայ անունը կը կրե, Հայը միայն կրնա հայուն օգնել և անոր ցավակից կամ ուրախակից ըլլալ։ Այո՛, անցյալին մեջ տեղի ունեցած մեկ քանի անտեղությանց պատճառավ, մեր սրտին մեջ դեռ ամփոփ կեցած ատելությունը անհետացնելով, պետք Է չի զլանալ այն քաջալերությունը անոր, որ ապագային և թե ներկային մեջ ՀԱՅ անունը կրող թատրոն մը մեզ ներկայացնելու փորձ կը փորձե, և փոխանակ օտար թատրոններ հաճախելու, դիմենք հոն և մեր տեսած ու նշմարած պակասությունները ու ապօրինավորությունները լրջմտությամբ իմացնենք վարչության, որ նա ալ առանց վարանելու իր նպատակը կատարելագործել աշխատի, ասով ոչ թե ուրիշ բան մը, այլ Հայ թատրոնի մը հաստատությանը օգնած, օտարներու առ և մեր պատվույն պաշտպանությանը աշխատած և Արևելյան թատրոնին՝ մեր վրա ծանրացուցած նախատինքը անհետացուցած պիտի ըլլանք։