Jump to content

Թեթև էր արվեստն իմ` խնդում…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Թեթև էր արվեստն իմ՝ խնդում,
Իսկ կյանքըս այնպես դժվարին էր,
Այնպես միշտ անօգ ու լռին էր,
Այնպես միշտ մոլար ու անտուն։
Հոգին իմ պայծառ մի տենդում
Պարզված էր, անհուն աշխարհինն էր,
Հավատըս այնպես միշտ խորին էր,
Այնպես անաղոտ ու խնդուն: