Թե մարտում ընկնեմ
Արտաքին տեսք
- Կնոջս՝ Սիրուշին
Թե մարտում ընկնեմ, տխուր մի՛ մնա,
Անսեր մի՛ մնա, սիրի դու մեկին․
Թող ջահել սիրտդ սիրով արբենա,
Ափսոս է վարդը թոշնի գարունքին։
Ես հող կդառնամ դաշտում սիզավետ,
Կդառնամ ծաղիկ, անուշ կբուրեմ,
Դու եկ ինձ այցի նոր սիրածիդ հետ,
Քաղիր ինձ, որ քո ձեռքդ համբուրեմ։
Համբույրով վերջին կարոտս առնեմ,
Իսկ դու իմ անուշ բույրով արբենաս,
Ու քո ձեռքի մեջ թող ես թառամեմ,
Ա՛խ, կուզեմ դու միշտ անթառամ մնաս։