Թիթեռնիկ
Արտաքին տեսք
Թիթեռնիկ
Ամառային մի տոթ գիշեր
Բոցի շուրջը մոմի վառ
Մի թիթեռնիկ թռչտում էր,
Թռչտում էր անդադար։
Մոմի բոցը սիրուն, շողուն
Նրան խտտղում էր, գրավում.
Նա ուրախ էր, ուրախ անհուն,
Թռչտում էր և խաղում։
Նա չէր զգում, թե այրում էր
Մերթ այս, մերթ այն յուր թևիկ.
Նա անդադար թռչտում էր,
Նա ուրախ էր, երջանիկ։
Բայց անգամ էլ, երբ մոտեցավ
Մոմի բոցին նա շողուն,
Հանկարծ բոցը — ինչպե՞ս եղավ —
Լափեց, կլանեց նրան իսկույն։
Եվ այլևս թիթեռնիկը
Չէր թռչտում, չէր խաղում,
Միայն բոցը առաջվա պես
Հանգիստ վառվում էր, շողում։
26 դեկտեմբ. 1886.