Թիթեռն ու եզը
Արտաքին տեսք
Թիթեռն ու եզը պատահեցին իրար հանդում։
— Ի՜նչ անմիտ արարած ես,— ասաց արհամարհանքով եզը,— ոչ ուժ ունես, ոչ հաստ վիզ և ոչ էլ ամուր ոտքեր։
— Ծաղիկների սրտից փոշի ծծելու համար թեթև թևերն էլ բավական են, եզ եղբայր,— ասաց նախշուն թիթեռնիկը։
— Թո՜ւ,— զայրացած թքեց եզը,— հանդերի հյութոտ խոտը թողած փոշով է կերակրվում․․․ Այ քեզ անպետք արարած․ ուրեմն իզուր չէ, որ կյանքդ էլ անհանգիստ ու կարճ է տնօրինված․․․
1903 թ.