Թղթից շինած ծաղիկների պես...
Արտաքին տեսք
* * *
Թղթից շինած ծաղիկների պես հիվանդոտ,
Թոքախտավոր ստեղների պես ռոյալի,
Փոշուց կերած նկարների նման անթով[1],
Որպես մեռած գեղեցկուհու մի հայելի —
Հոգիս տխրել է անբարբառ ու չգիտե
Ինչո՞ւ է օրն իրիկնանում ու լուսանում—
Երբ ոչ մի լույս դրսից ընկած ճառագայթի
Չի՜ ամոքում նրա կարոտը անանուն։
- ↑ անթով — բնստ. թովչանքից` հմայքից զուրկ. փխբ. մռայլ, անհրապույր: