Թմբուկ են խփում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թմբուկ են խփում

Եղիշե Չարենց


Թմբուկ են խփում


Թմբուկ են խփում, հարսանի՜ք է,
Հարսանիք է երկրում աշնանային -
Արշավում է անողոք գալիքը՝
Զգեցած զգեստներ մահի...

Ինչ լավ է, նաիրյան երկիր,
Որ բերքիդ երկունքից առաջ
Թիարան քշվեց - անարատ
Հելիկոնը սրբազան երգիդ...

Գոնե արդ՝ տագնապիդ ժամին
Ցնծության երգեր կերգեն լոկ
Չղջիկները քո եղկ ու «խելոք»
Եվ օտար դաշտերի քամին...


1928