Թող սարսափեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թող սարսափեն

Գուսան Շերամ


Թող սարսափեն


Թող մենք մութ-մութ ամպեր լինինք
Ու գոռալով բարձրանանք,
Կարկուտ թափենք այն երկրում,
Ուր կսպառնան մեզ վտանգ։

Կրակ, կայծակ, հրեղեն սուր՝
Թող երկնքից շողշողան,
Մեր չարանենգ ոսոխներ
Թող սարսափին ու դողան։