Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
[ 402 ]
Թումանյանի երգերը
Կարդալիս՝ միշտ ես
Միտք եմ անում, թե արդյոք
Կարո՞ղ եմ ես էլ
Լինել այդքա՜ն իմաստուն,
Երբ լինեմ ծեր...
Կարողանա՞մ պիտի ես
Արդյոք, ինչպես նա,
Այդքան հանգիստ ընդունել
Թե՛ անկում, թե՛ մահ.—
Շա՜ղ տալ ձեռքով լիառատ
Երգեր ու գանձեր,
Իմաստությամբ անարատ,
Երբ լինեմ ծեր․․․
1934
|
|