Թումանյանի երգերում…
Արտաքին տեսք
* * *
Թումանյանի երգերում
Կա և «էս», և «էն»,
Բայց իզո՜ւր ես դու սրում
Ատամներըդ, քե՛ն:
Կա և «էն», և «էս»,
Բայց կա և սիրտ դեգերուն,
Հոգի հրակեղ:
Խելքի՛ եկ, ո՜վ նենգամիտ,
Այնտեղ փնտրիր միշտ
Հայրենի խինդ ու ժըպիտ
Եվ հայրենի վիշտ:
Այո՛, «էս»-ին և «էն»-ին
Ես էլ եմ մերժում.
Ջոկի՛ր քաջին ու հենին,
Ո՜վ լուսնահաչ շուն: