Թռչում ես արագ կյանքի պես...
Արտաքին տեսք
ԹՌՉՈՒՄ ԵՍ ԱՐԱԳ ԿՅԱՆՔԻ ՊԵՍ...
Թռչում ես արագ կյանքի պես,
վերքի պես պատմություն դառնում.
Երակս բացիր ժամանակ,
5
պայթյուն ու ալիք եմ ուզում
Օրերս նման են իրար՝
անկրակ, ծխահոտ, անլույս...
Առ՛ անթրոցը քուրայիդ
ու խառնիր կրակը հոգուս...