Jump to content

Ժամանակն ու ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Անհաշտ ենք ապրում
Ժամանակն ու ես:
Ինչ-որ գտել եմ,
Թեթև է այնքան,
Ինչ-որ կորցրել եմ,
Քարի պես ծանր է:
Ո՞վ է ծնողը,
Ժամանա՞կը իմ,
Ե՞ս ժամանակի,
Իսկ որդին ո՞վ է:
Անհաշտ խաղի մեջ,
Մանուկներ ենք մենք`
Ժամանակն ու ես:
Ես մահն եմ սուրում,
Դեպ մահ է սուրում
Եվ իմ սիրելին`
Իմ ժամանակը: