Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Ժայռի ձիգ ծերպին՝
վայրի, վայրի երգ,
Իսկ այդ երգի մեջ՝
Կապուտակ մի հավք։
Ինձ միշտ կանչում է մտերիմ մի ձայն,
Նայում եմ շուրջս
ու... ոչ ոք չկա։
Եթե երբեւէ ցանկանաս դու ինձ
սպանել, սիրելիս,
Զգույշ, խնդրում եմ,
Սրտիս մեջ միլիոն հավքերի բույն կա։
|
|