Jump to content

Ժողով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ժողով


Հավաքվել էինք բազմաթիվ հայեր
Մի շատ կարևոր մեծ գործի համար…
Ժողովում Կիրքը — մեզ նախագահ էր,
Ուշունցը — հռետոր, Ոխը — քարտուղար…

Եվ ակնթարթում մենք իրար անցանք,
Տեղ տվինք նույն իսկ տուր ու դմփոցին.
Վերջն էլ ժողովը թողինք, հեռացանք.
Մազի՜ չափ մի շահ չըբերած գործին…

Միայն դուրս գալիս՝ դըռան մոտ անձայն
Տեսանք մի էակ՝ վիզը ծուռ կանգնած —
Արդարությունն էր այդ հալածական.
Որին նախագահն ժողով չէր թողած…

[1901]