Jump to content

Ժպիտդ ասես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ժպիտդ ասես արեւագալի
Թարգմանություն է
Շուրթերիդ վրա -
Արեւոտվում եմ։

Օրս բացվում է թռչելու պատրաստ
                Գարունքվա հավքի
Թեւերի նման -
Առավոտվում եմ։

Երկինքն, ասում են, իր խորքը չափող
                Թեւերինն է լոկ,
Արեւը վկա՝
Ես հավատում եմ։