Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ի՜նչ տրտում են զանգերը...
* * *
Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի...
Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի...
Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ[1]
Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի...
- ↑ բիլ — երկնագույն, կապույտ: