Jump to content

Ի՞նչ ունեմ ես…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Ի՞նչ ունեմ ես,
Ի՞նչ է իմ կյանքը հիմա.
Սի՛րտ անխնդում, իմ երկրի պես,
Դու ավերված, դու տրորված անխնա…

Ի՞նչ ունեմ, ես.
Սի՛րտ իմ անքուն, մրրկուն,
Սի՛րտ անարգված, սիրտ հրակեզ,
Իմ երկրի պես, իմ երկրի պես հավետ նըկուն…