Էլ հոգէվախ կըրօնաւուր, մարդասէր իշխան չըմընաց,
Զօրըն անզօրին կերիլ է, մարդկանց վըրայ ջա՛ն չըմընաց,
Էս զամանի գօզալնիրուն ախրաթ ու իմա՛ն չըմընաց,
Քա՜նի կանչիմ դադ ու փիրյադ, զարի ձեռնէ՛մէն դադ կ’օնիմ:
Փիքըր ու խիալըս հարգահ աշխարհքի ցաւի մասին է,
Խիղճի, նաչարի, տընանգի, բարու ու լաւի մասին է,
Սայաթ-Նովու խօսքըն իրա՛ւ ու անիրաւի մասին է,
Եօխսուլին զըրգող, բէինսափ վարի ձէռնէ՛մէն դադ կ’օնիմ:
թարգմանություն
Խոստումնազանց ու անհոգի յարի ձե՛ռքից եմ բողոքում
Խոստումնազանց ու անհոգի յարի ձե՛ռքից եմ բողոքում,
Բլբուլին վարդիցը զրկող խարի[1] ձե՛ռքից եմ բողոքում,
Մարդու մեջ հավատ չմնաց, ցավի ձե՛ռքից եմ բողոքում,
Ամենքն ավերող, խառնակիչ՝ չարի ձե՛ռքից եմ բողոքում:
Էլ հոգեվախ կրոնավոր, մարդասեր իշխան չմնաց,
Ուժեղն անզորին կերել է, մարդկանց վրա ջա՛ն չմնաց,
Էս մեր դարի սիրուններին հավատ ու խո՛ստում չմնաց,
Որքա՜ն անեմ բողոք ու լաց, ողբի ձե՛ռքից եմ բողոքում:
Իմ ուշք ու միտքն շարունակ աշխարհի ցավի մասին է,
Խեղճի, անճարի, զրկվածի, բարու ու լավի մասին է,
Սայաթ-Նովու խոսքն իրավ ու անիրավի մասին է,
Տնանկին զրկող, գթազուրկ, զորբի[2] ձեռքից եմ բողոքում: