Jump to content

Իմ Անիին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ Անիին


ԻՄ ԱՆԻԻՆ

Թող ես իջնեմ ձորը կյանքի,
Դուն բարձրանաս լեռներն ի վեր։
Թող ես ըլլամ սանդղաքար,
Դուն բարձրանաս արևն ի վեր։
Ես ծերանամ, դուն բարձրանաս,
Ու ծերության իմ անկյունեն՝
Քեզ դիտելով ես արբենամ։