Իմ առաջին դյութանքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ առաջին դյութանքը

Եղիշե Չարենց

Թվում էր, թե հար կգնա այդպես
Կյանքդ մինչև մահ — երգով ու ժանգով—
Կարող էիր դու զգալ, որ այն քո
Օրերով, ինչպես կածանով անտես,—

Բարձրանում է մի գագաթ երկնահաս,
Որից անցյալիդ քայլն յուրաքանչյուր
Թվալու է քեզ անծանոթ հնչյուն,
Որը նոր պիտի դեռ դու հասկանաս։

1936