Jump to content

Իմ ափից ջուր են խմում հրեշտակները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻՄ ԱՓԻՑ ՋՈՒՐ ԵՆ ԽՄՈՒՄ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ


Ես քայլում եմ այն ուղղությամբ, որը
ինձանից առաջ գոյություն չի ունեցել։

Խնդրում եմ «պետական մրցանակի դափնեկիր» եւ
«շքանշանակիր» բառերից հետո, այլեւս
չգրել... բանաստեղծ, որ, Աստված մի արասցե,
հանկարծ ոռնոց չարձակեն Հոմերոսի ոսկորները։

Եվ հիշեք, որ Նոբելյանից բարձր
մրցանակ եւս գոյություն ունի, դա, ինչպես ասում են
(Սարոյանն ու Կաֆկան վկա),
Նոբելյան մրցանակի չարժանանալն է։

Վերոնիկայի վարսերից լույս է կաթկթում
ափիս մեջ, որտեղից ջուր են խմում մի սպիտակ ձի եւ
սիրուց երբեք չկշտացող հրեշտակները։