Իմ երազի ծաղկած թփին Հավքը կանգնեց, Ինձ խոստումներ տվեց գարնան, Չվեց ապա, Ապա գնաց... Օրս հիմա իր կտուցը Բաց է անում Թռչնավարի ՈՒ ասում է. - Ե՞րբ է հավքը գարուն բերել, Նա պարզապես Հասցնում է լինել այնտեղ, Ուր գարուն է։