Իմ երգը միշտ Ձեզ է երգում` Դուք երգ ու հմայք եք, տիկի՜ն. Լսեք, ախ, լսե՜ք, իմ երգին — Իմ երգը միշտ Ձեզ է երգում: Օ, թող իմ ամե՜ն մի երգում Իր փայլը զգա Ձեր հոգին — Իմ երգը միշտ Ձեզ է երգում, Դուք երգ ու հմայք եք, տիկի՜ն: